Րաֆֆի Հովհաննիսյան. Այսօր Աստված լույս է իջեցնում Ազատության հրապարակի վրա

«Այսօր Աստված լույս է իջեցնում Ազատության հրապարակի վրա, մեր վրա, երիտասարդների վրա: Մենք` խիզախ աղքատներ, քաջ անգործներ, նրանք, ովքեր իրենց կյանքն են տվել հայրենիքի համար, հավաքվել ենք ասելու համար, որ մենք մեր ջարդից` ցեղասպանությունից դուրս ենք եկել հաղթած, ուզում եք երդումը տալ՝ տվեք, բայց հայ ժողովուրդը զատված է ձեր ճիրաններից: Աստված թող մեզ առաջնորդի, մեզ` մեր հայրենիքում այսքան տարի բանտարկած, այլևս երբեք, ձեր պատանդ կեղծ իշխանությանը, դարձի եկեք դեպի ժողովուրդ, որովհետև մենք այլևս ձեր գերին չենք ու գնում ենք հաղթելու, Աստված մեր ժողովրդին ժամադրել է դեպի իր տուն, մենք կանգնում ենք միասին, մեր հայրենիքի համար: Աստված սիրում է բոլորին, զինվորին և հրամանատարին, այլևս երբեք մեր հայոց երկնակամարում չի լինելու երեխայի կորուստը և դուք նախարար եք, թե նախկին նախագահ, ես եմ ասում` Վեհափառ, Աստված թող իր շնորհն իջեցնի բոլորիս վրա:

Այսօր Աստված Ազատության հրապարակում բացում է իր արշալույսը և պատրաստվեք համաքաղաքացիներ, վաղը` ամսի տասին, հրապարկում դիմավորելու ենք նոր Հայաստանի արշալույսը, ով ուզում է թող տուն գնա: Հայաստանը հիմա է, և´ վաղն է, և´ հավերժություն է»,- այսօր Ազատության հրապարակում ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս