
Սպանված երիտասարդը կապ չուներ բողոքի ակցիայի հետ

168.am-ը քիչ առաջ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արմեն Մալխասյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք այսօր Երևանի Տերյան փողոցում սպանված երիտասարդ Տիգրան Հայրապետյանն առնչություն ունե՞ր այսօրվա բողոքի ակցիաների հետ:
Ի պատասխան նա ասաց, թե այդ դժբախտ դեպքը որևէ կապ չուներ այսօրվա իրադարձությունների հետ:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 15:45-ին թիվ մեկ համալասրանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել Ոստիկանության կենտրոնական բաժին, որ Երևանի Տերյան փողոցից իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Մահացած երիտասարդը 1994 թվականին ծնված Տիգրան Հայրապետյանն է: