Բաժիններ՝

Հայաստանում կանցկացվի մոբայլ հավելվածների տարածաշրջանային մրցույթ. հաղթողը կստանա 10.000 դոլար

Առաջին անգամ կանցկացվի մոբայլ հավելվածների տարածաշրջանային մրցույթ, որը տեղի կունենա Հայաստանում: Մրցույթին մասկանցում են բոլոր ԱՊՀ երկրները՝ Ադրբեջան, Բելոռուսիա, Տաջիկստան, Թուրքմենստան, Հայաստան և այլ երկրներ. թվով 11 երկիր, բացի Ռուսաստանից: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց մրցույթի համակարգող Մարի Բարսեղյանը:

Նրա տեղեկացմամբ, մրցույթը կազմակերպել են mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան՝ Nokia-ի, infoDev-ի և Ֆինլանդիայի կառավարության հետ համատեղ:

Մ. Բարսեղյանի խոսքով՝ մրցույթի հաղթողը կստանա 10.000 դոլար: Սակայն մինչ Հայաստանում մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելը յուրաքանչյուր մասնակից նախ պետք է մասնակցի իր երկրում անցկացվող տեղական մրցութային փուլին: Մրցույթին կարելի է դիմել մինչև ապրիլի 22-ը:

Մրցույթին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ թիմեր, ովքեր նորարարական գաղափար ունեն, որը կոչված է նպաստելու բիզնեսի զարգացմանը, ինչպես նաև տարբեր սոցիալական խնդիրների լուծմանը: Գրանցված ընկերությունները մրցույթին մասնակցել չեն կարող:

Կարդացեք նաև

«Տեղական մրցույթներին հաղթող ճանաչվածները կստատան 500 դոլար, բացի այդ  հնարավորություն կունենան մոտ 2 ամիս աշխատել իրենց առաջարկված գաղափարի մշակման վրա և այն գոնե վերջնական տեսքին մոտ հասցնել դրանք, որը և կներկայացնեն արդեն հունիսի 12-16-ը Հայաստանում անցկացվող եզրափակիչ փուլին»,- ասաց Մ. Բարսեղյանը՝ նշելով, որ հենց այդ ժամանակ էլ միջազգային ժյուրին կորոշի մրցույթի եզրափակիչ փուլի հաղթողին, որը և կստանա 10.000 դոլար:

Մրցույթի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս