Կառավարությունը մերժում է «Ժառանգությանը»

ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի և Թևան Պողոսյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-227-21.03.2013-ՊԻ-010/0) վերաբերյալ: Այդ եզրակացությունը կհաստատվի կառավարության վաղվա նիստում։

Նշենք, որ «Ժառանգության» պատգամավորների գլխավոր պահանջը բխում վերաբերում էր ընտրական օրենսգրքի այն դրույթին, որն արգելում է լուսանկարահանել կամ տեսանկարահանել ընտրողների ստորագրած ցուցակները։
Մասնավորապես, ՀՀ Ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը նշում է, որ ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից լուսապատճեններ չեն հանվում, դրանք չեն լուսանկարվում և տեսանկարահանվում:
Իսկ պատգամավորներն առաջարկում էին այն շարադրել նոր խմբագրությամբ. «Ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակվում են տեղամասային կենտրոնները փակվելուց անմիջապես հետո: Դրանք կարող են լուսապատճենվել, լուսանկարվել եւ տեսանկարահանվել»:
Կառավարությունը համարել է, որ ստորագրած ցուցակների նկարահանման արգելքի վերացումը խախտում է ընտրության գաղտնիության սկզբունքը։ Կառավարական իրավաբանները բավականին երկար ու բարձ ձևեկաերպումներով հիմնավորում են ներկայացրել, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

Նշենք, որ վերանալով իրավաբանական ձևակերպումներից և հիմնավորումներից՝ վերը նշված հարցը ունի շատ կարևոր նշանակություն։ Ստորագրած ցուցակների նկարահանումն ու հրապարակումը ահագին կդժվարացնի ընտրությունները կեղծելու գործը։ Այսինքն՝ եթե ընտրողը չի մասնակցել ընտրությանը, ապա ստորագրած ցուցակի հրապարակվելու դեպքում նա կարող է տեսնել՝ իր կամ հանրապետությունից բացակայող կամ մահացած ծանոթի փոխարեն հո ոմանք չե՞ն քվեարկել։ Իսկ նման «շռայլություն» իշխանություններն իրենց չեն կարող թույլ տալ։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930