
Facebook-ում վիդեոգովազդը կարժենա 1 մլն դոլար

Վիդեոգովազդը, որը Facebook սոցցանցում կարող է հայտնվել այս ամռանը, կտարբերվի շատ բարձր արժեքով: AD Age-ը՝ վկայակոչելով ընկերությանը մոտ կանգնած իր աղբյուրներին, գրում է, որ 15 վայրկյան տևողությամբ վիդեոգովազդի ցուցադրությունը Facebook-ում կարժենա 1 մլն դոլար:
Ըստ թերթի՝ Facebook-ը բանակցություններ է վարում խոշոր գովազդային գործակալությունների հետ, որպեսզի ստանա առաջին պատվերները հունիսի կամ հուլիսի համար:
Դեռևս հայտնի չէ, թե ինչ տեսք կունենան տեսանյութերը: Նշվում է, որ օգտատերերը նման գովազդ կկարողանան տեսնել ոչ հաճախ՝ օրական առավելագույնը երեք անգամ: