Բաժիններ՝

Ռիմա Դեմիրճյան. Ի՞նչ է նշանակում՝ կիսանդրին դնել (տեսանյութ)

Կարեն Դեմիրճյանն աշխարհում երևի միակ ազգային հերոսն է, որը իր երկրում արձան չունի: Այսօր Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրը ցավով արձանագրում է նրա այրին՝ Ռիմա Դեմիրճյանը։ Այս մասին տեղեկացնում է «Ա1+»-ը:

Երևանի քաղաքապետարանը 3 անգամ մրցույթ է հայտարարել Կարեն Դեմիրճյանի արձանի համար, 3-ն էլ անարդյունք: Դեռ 1999թ.-ին Ռոբերտ Քոչարյանը Մաշտոցի պողոտայում` «Մալիբու» սրճարանի մոտ հուշարձան տեղադրելու մասին հրամանագիր էր ստորագրել եւ աշխատանքների իրականացումը հանձնարարել Երեւանի քաղաքապետարանին: Վերջերս Դեմիրճյանների ընտանիքին առաջարկվել է արձանի փոխարեն տեղադրել ընդամենը կիսանդրի.

«Ես ասացի, որ այդ դեպքում մենք ոչ կընդունենք այդ արձանը, ոչ կմասնակցենք բացմանը: Ի՞նչ է նշանակում` 13 տարի սպասումների մեջ պահել, 3 մրցույթ հայտարարել, հետո` կիսանդրի դնել: Դա, կարճ ասած, ասում են` լեռը մուկ ծնեց»

Մանրամասները «Ա1+»-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930