Դեմիրճյանը` ՀԱԿ նախագա՞հ
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը կանգնած է լուրջ երկընտրանքի առաջ. 168.am-ի տեղեկություններով, նրան առաջարկվում է գլխավորել ՀԱԿ դաշինքը, հնարավոր է՝ նաև նույնանուն խմբակցությունը: ՀԱԿ կուսակցությանը չանդամակցած կուսակցությունները ցանկանում են հանդես գալ ՀԱԿ անվան տակ, համարելով, որ ՀԱԿ-ը շարունակում է գոյություն ունենալ՝ որպես դաշինք: Նրանց պետք է նոր առաջնորդ, և նրանք առաջարկում են, որ դա լինի Ստեփան Դեմիրճյանը:
Այս առումով հետաքրքիր է հիշել գրեթե մեկ տարվա վաղեմությամբ մի դեպք: Երբ անցյալ տարի պետք է ընտրվեր ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար և առաջադրվել էր երկու թեկնածու՝ Լևոն Զուրաբյանը և Հրանտ Բագրատյանը, Ստեփան Դեմիրճյանը հայտարարել էր, որ ինքը չի մասնակցելու քվեարկությանը: Դեմիրճյանն իր բոյկոտը չէր բացատրել, բայց դժվար չէ հասկանալ, որ, ըստ ամենայնի, նա խմբակցության ղեկավարի ամենաարժանավոր թեկնածու համարում էր հենց իրեն, և, թերևս, վիրավորվել էր, որ իր թեկնածությունը չի առաջադրվել: Առաջին քվեարկության ժամանակ երեքական ձայն էին ստացել Լ.Զուրաբյանը և Հրանտ Բագրատյանը, բայց Տեր-Պետրոսյանի միջամտության արդյունքում Լևոն Զուրաբյանն ընտրվեց 4-2 հարաբերակցությամբ: Ստեփան Դեմիրճյանը կարող է վերականգնել խախտված պատմական անարդարությունը՝ փոխարինելով Լևոն Զուրաբյանին:
Մանրամասն՝ այստեղ.