Բաժիններ՝

Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ. Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հայաստանում մայիս ամսին ցրտահարություններ չեն սպասվում: Այս մասին այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ ասաց հիդրոօթերևութաբանության մոնիթորինգի պետական ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Վերջինիս խոսքով՝ ապրիլի 24-ի և 25-ի գիշերներին հանրապետության հովտային շրջաններում, մասնավորապես Արարատյան դաշտում, Տավուշի և Սյունիքի նախալեռներում օդի ջերմաստիճանը նվազեց մինչև 0-1 աստիճան ցրտի, գետնի  մակերևույթինը՝ մինչև 1-2 աստճան ցուրտ:

«ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը հորդորել էր, որ գիշերը 3-4-ից հետո ոռոգել բանջարաբոստանային կուլտուրաները և ծխահարել պտղատու ծառերը: Ես ուզում եմ նշել, որ այն հատվածներում, որտեղ բնակչության կողմից կատարվել են բանջարաբոստանային կուլտուրաների ոռոգում, ծխահարում՝ եղել են դրական արդյունքներ: Խոսքս հատկապես վերաբերում է Արարատի մարզին»,- ասաց Գագիկ Սուրենյանը:

Ըստ նրա՝ որոշ շրջաններում ցրտահարությունը վնասներ է հասցրել բերքին. առավել շատ վնասվել են բանջարաբոստանային կուլտուրաները, քանի որ դրանք ավելի մոտ են գետնի մակերևույթին, իսկ այս ցրտահարությունների ժամանակ ցուրտ օդը առավել կուտակված էր գետնի մակերևույթին մոտ շերտերում.

Կարդացեք նաև

«Ցրտահարությունը այնպիսի երևույթ է, որը հատկապես արձանագրվում է այն հատվածներում, որտեղ ռելիեֆն առավել նպաստավոր է: Ցուրտ օդը առավել շատ կուտակվում է Արարատյան դաշտի ցածրադիր, գոգավոր հատվածներում, և այն հատվածները, որոնք առավել գոգավոր են, ավելի բարձր պայմաններ են ստեղծվում ցրտահարության առաջացման համար: Դրա համար այս ցրտահարությունը չի ընդգրկել Արարատյան դաշտի ամբողջ տարածքը, այլ այն հատվածները, որոնք առավել նպաստավոր են ցուրտ օդի կուտակման համար»:

Գագիկ Սուրենյանն ասաց, որ իրենց կանխատեսումները և արձանագրված ջերմաստիճանը համապատասխանել են իրար. «Որքան կանխատեսվել է, այնքան էլ փաստացիորեն արձանագրվել է»:

Գագիկ Սուրենյանն ասաց նաև, որ ցրտահարության հասցրած վնասների չափը դեռ որոշված չէ. այն հատուկ հանձնաժողովի կազվելուց հետո կորոշի գյուղատնտեսության նախարարությունը:

Նրա խոսքով՝ արդեն երեկվանից հաարապետությունում օդերևությաբանական իրադրությունը փոխվել է. «Հանրապետության տարածք ներկա պահին թափանցում են արևադարձային տաք օդային հոսանքներ և արդեն ջերմաստիճանը, ապրիլի 24-ի հետ համեմատած, բարձրացել է մոտավորապես 8-10 աստիճանով: Տաք օդի ներհոսքը շարունակվելու է շարունակաբար առաջիկա 5 օրերին, և փաստորեն ջերմաստիճանը կրկին կբարձրանա 7-9 աստիճանով, և մենք արդեն ապրիլի 29-ին Արարատյան դաշտում կարձանագրենք մինչև 29 աստճան տաքություն, լեռնային շրջաններում՝ մինչև 20, Տավուշի հովիտներում և Սյունիքում՝ մինչև 28 աստիճան տաքություն: առաջիկա 5 օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ փոփախական ամպամածությամբ»:

Մայիս ամսին ջերմաստիճանը նորմայից 1 աստիճանով բարձր կլինի, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. միայն Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում կամ սահմաններից պակաս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս