ԲՀԿ խոսնակի արձագանքը` Վլադիմիր Գասպարյանին. Առաջարկում եմ հիշել այդ օրվա խորհուրդը

Երեկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել էր ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպին, երբ ոստիկանները արգելել էին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անցնել պատգամավորների համար նախատեսված ճանապարհով:

168.am-ը ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեց, թե համամի՞տ է նա Վ. Գասպարյանի գնահատականին, թե՝ «չենք հանդուրժում ոչ մի կուսակցության, ոչ մի քաղաքական գործչի, որ առևտուր անի ոստիկանի հետ, ինչ-որ հայտարարություններ անի»:

«Որևէ նոր բան այս թեմայի շուրջ չեմ կարող ասել: Եթե ոստիկանությունը փորձում է այլ կերպ ներկայացնել կամ մտորումներով է զբաղված այդ թեմայի շուրջ՝ իրենց խնդիրն է: Պարոն Ծառուկյանի ընդգծված զսպողականությունն ու հանդուրժողականությունը այդ օրը տվեց ամեն ինչի պատասխանը: Առաջարկում եմ, որպեսզի բոլորը հիշեն, թե ի՞նչ տարելիցի առթիվ ենք մենք գտնվել այնտեղ»,-  մեզ հետ զրույցում ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Ինչ վերաբերում է Վլադիմիր Գասպարյանի հայտարարությանը, թե՝ «շատ ճիշտ են արել, որ չեն թողել, ժամանակն է, որ բոլորը հասկանան՝ եթե ոստիկանը ասում է՝ ճանապարհը այսպես է, ուրեմն՝ այսպես է, բացառություններ չեն կարող լինել: Ես էլ չեմ եղել բացառություն: Նույն այդ ճանապարհով ես էլ եմ իջել, հինգ-վեց մետր այն կողմ է: Որովհետև եթե ինչ-որ մեկը մտածում է, որ մի քանի մետր քայլելը վնաս է իր առողջությանը, չարաչար սխալվում է. ես ավելի շատ խորհուրդ կտամ ոտքով ման գալ և հայտարարություններ այդ միջադեպից… իրանք էլ չեն հասկացել, որ դա միջադեպ է», ԲՀԿ խոսնակն ասաց.

Կարդացեք նաև

«Առաջարկում եմ, որ ոստիկանությունը հիշի այդ օրվա խորհուրդն ու չփորձի համեմել այդ իրադարձությունը որևէ այլ իրադարձությամբ: Եթե ինչ-որ մարդկանց համար թույլատրելի է անցնել այդ ճանապարհով, ապա բացատրելի չէ, թե մյուս համապատասխան կարգավիճակ ունեցող մարդկանց ինչո՞ւ թույլատրելի չէ»:

Տեսանյութեր

Լրահոս