Խորհուրդներ «Forbes»-ից. Ինչպե՞ս պահպանել աշխատանքը և չափից շատ չհոգնել
Հայտնի փաստ է. գործատուն ցանկանում է շատ արտադրողականություն ստանալ՝ հնարավորինս քիչ թվով անձանց աշխատանքի ընդունելով: Ամերիկյան «Forbes» ամսագիրը հրապարակել է խորհուրդների ցանկ, որոնք կօգնեն մարդկանց պահպանել իրենց աշխատանքը, սակայն չափից շատ չհոգնել աշխատավայրում:
- Օգտագործե՛ք ձեր կենսաբանական ժամացույցը: Հասկացեք՝ որ ժամերին է ձեր արտադրողականությունն ավելի բարձր, որ ժամերին՝ ավելի ցածր: Այս դեպքում դուք կկարողանաք բարդ հանձնարարությունները շատ ավելի կարճ ժամանակահատվածում կատարել:
- Աշխատանքային օրվա ընթացքում շատ ընդմիջումներ մի՛արեք: Ամեն անգամ մի բաժակ սուրճի կամ ջրի ետևից գնալուց հետո ձեզանից 20 րոպե կպահանջվի՝ նորից աշխատանքի վրա կենտրոնանալու համար:
- Աշխատանքը թողեք աշխատավայրում: Աշխատանքային հանձնարարությունները տանը մի՛ արեք՝ բացառապես այն դեպքերի, երբ աշխատանքի հանձնման վերջնաժամկետը լրանում է:
- Ազատ ժամերի ընթացքում կրճատե՛ք էլեկտրոնային փոստով շփումների ծավալը:
- Պլանավորե՛ք անձնական ժամանակը: Ուշադրություն դարձրեք, որ ձեր գրաֆիկում ժամանակ հատկացված լինի նաև ընտանիքի և ընկերների հետ հանդիպմանը, այն ամենին, ինչը ձեզ հաճույք է պատճառում:
- Ազատ օրերին աշխատելը սովորության մի՛ վերածեք:
- Հանգիստյան օրեր վերցրեք: Ղեկավարի գիտությամբ՝ մի քանի օր հանգստին նվիրեք: Դրանից հետո աշխատելը ձեզ համար ավելի հեշտ կլինի: