Նոր մանրամասներ՝ Գյումրի քաղաքում տեղի ունեցած սպանության դեպքից

Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Գյումրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների  շնորհիվ ապրիլի 25-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է ներկայացել 1995 թ. ծնված Գևորգ  Խաչատրյանը և ներկայացրել «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ և  փամփուշտատուփ` լիցքավորված  5,45 տրամաչափի 14 փամփուշտով:

Գ. Խաչատրյանը հայտարարել է, որ ինքը  ապրիլի 23-ին Շիրակացի փողոցի թիվ 54/Բ շենքի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում այդ ինքնաձիգով ցանկացել է հետապնդել Վահե  Ղուկասյանին, որը փոխհրաձգության ընթացքում հրազենային վնասվածքներ է պատճառել իր հորը` Հարություն  Խաչատրյանին:
Գ. Խաչատրյանը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր:
Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 1989 թ. ծնված Վահե Ղուկասյանը խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:

ՀՀ ոստիկանություն

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս