Բաժիններ՝

Բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանի եղբոր որդիները՝ թմրանյութ պահելու կասկածանքով

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ Գյումրիի ոստիկանությունը անցած գիշեր բերման է ենթարկել ևս երկու քաղաքացու: Բերման ենթարկվածները Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդիներն են՝ Կոլյա և Հովհաննես Ղուկասյանները:

Այս մասին կայքին հայտնել է Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը: Շիրակի մարզի ոստիկանապետն ասել է նաև, որ նշված քաղաքացիները որևէ կապ չունեն Գյումրիում ապրիլի 23-ին հնչած կրակոցների հետ, այլ բերման են ենթարկվել թմրանյութ պահելու կամ օգտագործելու կասկածանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս