Ի՞նչ հարաբերություններ ունի ՀԱԿԿ-ն Ստեփան Դեմիրճյանի և Նիկոլ Փաշինյանի հետ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նորաստեղծ Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿԿ) վարչության անդամ Արման Մուսինյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե կուսակցությունն ինչպիսի՞ հարաբերություններ ունի ՀԱԿ դաշինքի անդամ Ստեփան Դեմիրճյանի հետ:

«Մենք ունենք փայլուն հարաբերություններ Հայաստանի Ժողովրդական կուսակցության և ՀԺԿ-ի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի հետ, այդ հարաբերությունները 5 տարի շարունակ եղել են փոխադարձ հարգանքի, մոտեցումների ընդունման հիմքի վրա, այսօր էլ այդպես են, և վստահ եմ` վաղն էլ լինելու են այդպես»,- ասաց Ա. Մուսինյանը:

Իսկ հարցին, թե ՀԱԿԿ-ն ի՞նչ հարաբերություններ ունի ԱԺ «ՀԱԿ» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ, Արման Մուսինյանը պատասխանեց այսպես.

«Նիկոլ Փաշինյանը խմբակցության անդամ է և խմբակցության շրջանակներում համագործակցում են, ես չեմ կարող շատ դետալացված ասել` կոնկրետ ինչ օրինագծերի վրա են աշխատում և այլն»:

Կարդացեք նաև

ՀԱԿԿ ներկայացուցչին հիշեցրին, որ Փաշինյանը չի մասնակցում «ՀԱԿ» խմբակցության նիստերին, ինչին ի պատասխանն ասաց.

«Գիտեք, որ Կոնգրեսի քաղաքական ղեկավարությունն ուներ ռազմավարություն, և այդ ռազմավարության մեջ էր մտնում Կոնգրեսի ավելի կուռ, միասնական կառույցի ձևավորումը: Նիկոլ Փաշինյանն ավելի հարմար էր գտնում քաղաքացիական հարթության վրա պայքարը տանելը: Դրանք մի քիչ տարբեր են:

Կարծում եմ` ժամանակը ցույց կտա` որն է ավելի ճիշտ, այստեղ որևէ խնդիր չկա, բայց մենք պատկերացնում ենք, որ քաղաքականությամբ զբաղվում են քաղաքական կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները, այդ իսկ պատճառով համագործակցությունն այդ հարցում չստացվեց»:

Տեսանյութեր

Լրահոս