Վլադիմիր Գասպարյանը՝ Գագիկ Ծառուկյանի մասին. Շատ ճիշտ են արել, որ չեն թողել
«Չենք հանդուրժում ոչ մի կուսակցության, ոչ մի քաղաքական գործչի, որ առևտուր անի ոստիկանի հետ, ինչ-որ հայտարարություններ անի»,- gala.am-ի փոխանցմամբ՝ ասել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով ԲՀԿ պաշտոնական հայտարարությանը, թե ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում ոստիկանները արգելել են ԲՀԿ առաջնորդին անցնել պատգամավորների համար նախատեսված ճանապարհով:
«Շատ ճիշտ են արել, որ չեն թողել, ժամանակն է, որ բոլորը հասկանան՝ եթե ոստիկանը ասում է՝ ճանապարհը այսպես է, ուրեմն՝ այսպես է, բացառություններ չեն կարող լինել: Ես էլ չեմ եղել բացառություն: Նույն այդ ճանապարհով ես էլ եմ իջել, հինգ-վեց մետր այն կողմ է: Որովհետև եթե ինչ-որ մեկը մտածում է, որ մի քանի մետր քայլելը վնաս է իր առողջությանը, չարաչար սխալվում է. ես ավելի շատ խորհուրդ կտամ ոտքով ման գալ և հայտարարություններ այդ միջադեպից… իրանք էլ չեն հասկացել, որ դա միջադեպ է:
Ոստիկանապետն էլ է էնպես անցել, որովհետև ոչ մեկի ուսադիրները չի ընկնում դրանից, և քաղաքականացնել ոստիկանությունը… թույլ չենք տա: Ընտրությունների համար քարոզ թող անեն իրենց ընտրարշավների ժամանակ, մնացել էր, որ գային ոնց ուզեն այդպես վարվեն… հիշում են, հա՞, էդ ժամանակ պաշտոնները և դիրքերը: Եվ դա բացարձակապես նշանակություն չունի՝ որ կուսակցության որ լիդերն է այդտեղից անցնում, ասում են՝ անցեք այսպես, բարի եղեք կատարեք, հետո կգաք կհասկանաք՝ ոստիկանությունը ճի՞շտ է արել, թե՞ սխալ: Իսկ իրենք հայտարարություններ են արել, հետո զանգում, ասում են՝ այ սենց բան է եղել: Շատ լավ է արել ոստիկանությունը, շատ ճիշտ է վարվել, ապրի՛ ոստիկանը»,- ասաց Վ. Գասպարյանը: