Վլադիմիր Գասպարյան. Ովքեր զենքերն ինքնակամ չհանձնեն՝ ուղիղ գաղութ կգնան, այնտեղ, որտեղ իրենց տեղն է (տեսանյութ)

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ապրիլի 30-ին Գյումրիում հանդիպել է լրագրողների հետ և ներկայացրել այն իրավիճակը, որն առկա է քաղաքում ապրիլի 23-ին հաջորդած օրերի ընթացքում: Այս մասին տեղեկացնում է «Ցայգ» հեռուստաընկերությունը:

Կազմակերպված օպերատիվ հետախուզական, ինչպես նաեւ իրավապահների կողմից իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել է զենք-զինամթերք: Դրանք ուղարկվելու են հետաքննության, որպեսզի պարզ դառնա, թե արդյոք դրանք այլ հանցագործությունների գործիքներ չեն եղել:

Ըստ «Ցայգի»՝ այն, որ ներկա պահին Գյումրիում են հատուկ ջոկատայինները, մեկ նպատակ է հետապնդում. արագ վերջ դնել ապօրինություններին, հայտնաբերել տներում պահվող եւ մեծ վտանգավորություն ներկայացնող զենք-զինամթերքը:

Նա, ով զենքը ներկայացնում է ինքնակամ, պատժից ազատվում է, իսկ այն քաղաքացիները, ովքեր սահմանված 3 շաբաթյա ժամկետում չն ներկայացնի համապատասխան մարմիններին զենքերը, ըստ ՀՀ ոստիկանապետի, պատժից չեն խուսափի, նրանց չի օգնի ոչ ծանոթ, ոչ բարեկամը, ոչ էլ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա ու պատգամավոր: Ուղիղ գաղութ կգնան, այնտեղ, որտեղ իրենց տեղն է:

Կարդացեք նաև

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ դեղատների գործունեության վերահսկման խնդրի կարգավորմանը: Վլադիմիր Գասպարյանը նաեւ խոսել է ապրիլի 23-ի դեպքի պատճառ հանդիսացող կողմերի հետագա ճակատագրի և նրանց ու անձամբ իր կողմից իրականացվելիք գործողությունների մասին:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

 

Տեսանյութեր

Լրահոս