Աշոտ Մանուչարյան. Մանկական այգին գեյերին տրամադրեցինք ԱՄՆ դեսպանատան ցուցումով (տեսանյութ)

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը, այսօր հրավիրված մամլո ասուլիսում, խոսելով ներքաղաքական իրավիճակի և ընդդիմադիր ուժերի գործողությունների մասին, նշեց, որ ինչպես նախագահական ընտրություններին, երբ ժողովուրդը, հակառակ իր սպասումների, ընտրական համակարգն օգտագործեց` որպես լծակ` խնդիրներ լուծելու համար, նույնը կարող է տեղի ունենալ Երևանի ավագանու ընտրություններին, «հատկապես երբ իշխանական համակարգն էլ մի այնպիսի հիմարություններ, որ ամեն վայրկյան կարող է ընդզվում տեղի ունենալ»:

168.am-ի հարցին, թե ի՞նչ նկատի ունի իշխանության սխալ քայլեր ասելով, Աշոտ Մանուչարյանն օրինակ բերեց Մարդու իրավունքների պաշտպանի կողմից սեռական փոքրամասնությունների հարցի բարձրաձայնումը:

«Մեկ էլ Օմբուդսմենը փոքրամասնությունների մասին բանաձև է ներկայացնում, այսինքն` Հայաստանի օրակարգ, որը պայթում է երկրի չլուծված հարցերից. ժողովուրդը մեկնում է, անվտանգության, տնտեսության հարցերը սարսափելի ծանր և այլն… Մեկ էլ մի հատ հարց է ծնում` փոքրամասնությունների հարցը, մեղմ էին ձևակերպել, բայց մեջն անպայման այդ սեռական փոքրամասնությունների հարցը, որը Եվրոպայի շիզոֆրենիկ հատվածի հարցադրումն է: Երբ ասում ենք` շիզոֆրենիկ հատվածի, պետք է հասկանանք, որ աշխարհն էլ լի է պրոբլեմներով, բայց հիմա մի պրոբլեմ կա, որն արդեն հասցրել է կատարելության. ուրեմն Հոլանդիայում, ձեզ  բոլորիդ շնորհավորում եմ, գրանցված է կուսակցություն, որի ծրագրային կետն այսպիսին է. «հասնել նրան, որ պեդոֆիլիան թույլատրված լինի Եվրոպայում»:

Իհարկե, հիմա Հայաստանում գողական աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչների մոտ, որոնք նախարարներ են, նախագահներ, կուսակցապետեր, նոր բիզնեսի միտք կծագի, ինչպես մի 15 տարի առաջ, երբ Հայաստանում սկսեցին զարգանալ պոռնկությունը և խաղատները, մենք բիզնեսի հնարավորություն ստեղծեցինք` բացեցինք պոռնկատներ և խաղատներ, որպեսզի մեր կանայք վերջապես աշխատանքով զբաղվեն, իսկ հետագայում նաև տղամարդիկ, համենայն դեպս մանկական այգին տղամարդկանց տրամադրեցինք Միացյալ Նահանգների դեսպանատան և մյուս դեսպանատների ցուցումով, որ այդ այգում պարզվում է` ոչ թե խախտվում են մեր մանուկների իրավունքները, այլ սեռական փոքրամասնությունների` գեյերի իրավունքները»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:

Կարդացեք նաև

Մանրամասները`168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս