Բաժիններ՝

Տեղի է ունեցել «VIASAT HISTORY» հեռուստաընկերության նկարահանած «Հայոց ցեղասպանություն» ֆիլմի դիտում-քննարկումը

Ապրիլի 30-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «VIASAT HISTORY» հեռուստաընկերության նկարահանած «Հայոց ցեղասպանություն» ֆիլմի դիտում-քննարկումը:

Ցեղասպանության հետազոտման միջազգային ասոցիացիան պնդում է, որ Օսմանյան Թուրքիայում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թուրքերի կողմից սպանված հայերի թիվն անցնում է մեկ միլիոնից:

Ֆիլմ-հաղորդումը, որը հագեցած է վավերագրական հարուստ նյութով, ներկայացնում է Հայոց ցեղասպանության մի շարք մանրամասներ, ինչպես նաև վերլուծում, թե ինչու է մինչ օրս թուրքական կառավարությունը մերժում Հայոց ցեղասպանության փաստը:

Ֆիլմի տեքստն անգլերեն տարբերակում կարդում են հոլիվուդյան այնպիսի հայտնի կինոդերասաններ, ինչպիսիք են Ջուլիանա Մարգուլիսը, Նատալի Փորթմանը, Էդ Հարիսը և Օռլանդո Բլումը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930