Արամ Սիմոնյան. Տարոն Մարգարյանը զանգ կախող է
Այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում, որը նաև մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության նախընտրական շտաբն է, Երևանի պետական համալսրանի ռեկտոր Արամ Սիմոնյանն իր կոլեգաներին բացատրեց, թե ինչու պետք է ընտրել Տարոն Մարգարյանին:
«Բանը միայն այն չէ, որ Տարոն Մարգարյանը մեր երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին է և հորից ժառանգել է բոլոր դրական հատկանիշները: Դժվար է լինել հայտնի հոր զավակ, բայց Տարոն Մարգարյանը արագ կարողացավ հաղթահարել այդ բարդույթը, չնայած չի էլ ունեցել, քանի որ ընտանեկան դաստիարակությունը դրա տեղիքը չի տվել»,- հայտարարեց ԵՊՀ ռեկտորը:
Արամ Սիմոնյանի ասելով՝ ինքը Տարոն Մարգարյանին ճանաչում է դեռևս 1997 թվականից, երբ նա շատ երիտասարդ էր:
ԵՊՀ ռեկտորի համոզմամբ, երևանցիներին 21-րդ դարի պահանջներին համահունչ քաղաքապետ է պետք:
«Մեզ պետք է քաղաքապետ, ով գործի մարդ է: Հիմա քաղաքական դաշտում ճառ ասողներն են շատացել: Տարոն Մարգարյանը զանգ կախող է, ճառ ասող չէ»,- համոզմունք հայտնեց մայր բուհի ռեկտորը:
Անահիտ Փիլոսյան