Լևոն Զուրաբյան. Ես հիմարություններին չեմ պատասխանում

168.am-ի հարցին, թե համամի՞տ եք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի այն գնահատականին, թե «իսկական ՀԱԿ-ը Նիկոլ Փաշինյանով» է, ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը պատասխանեց.

«Ես հիմարություններին չեմ պատասխանում: Հիմարությունները չեմ մեկնաբանում: Ավելի լավ է, թող Կարեն Ավագյանը պատասխան տա իրենց թեկնածուի կողմի կատարված հանցագործությունների համար: Հիմա ամեն ինչ անելու են, ամեն ապուշություն ասելու են, որ շեղեն հիմնական թեմայից: Իսկ հիմնական թեման այն է, որ դատախազությանը անհերքելի փաստեր են ներկայացված կատարված հանցագործությունների մասին: Այս հարցին պատասխան ունե՞ն, թե՞ չունեն: Մի հոդաբաշխ պատասխան հայ ժողովրդին ունե՞ն: Երբ կպատասխանեն այդ հարցին՝ կխոսենք»:

Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանն այսօր ԱԺ-ում հայտարարել է, թե նախընտրական այս շրջանն ուշագրավ էր այն առումով, որ քաղաքական դաշտում հայտնվեցին «կեղծ, այսպես ասած, չինական քաղաքական ապրանքանիշեր»: Մասնավորապես ՀՀԿ պատգամավորը նշել էր. «ՀԱԿ-ին փորձեց փոխարինել ՀԱԿԿ-ն, բայց առանց Նիկոլի։ ԶԳՈՒՇԱՑԵՔ կեղծիքներից, իսկական ՀԱԿ-ը Նիկոլ Փաշինյանով է»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս