Եթե հեռուստաընկերությանը կամ նրա գործունեությունը ուղղորդող տնտեսվարող սուբյեկտներին մտահոգել է պիտակավորումը կիրառելու պահանջը, որի բեռը, ի դեպ, կրում է պետությունը, ապա միանգամայն հասկանալի է նրանց դիմադրությունը շարունակելու առանց փաստաթղթերի ստվերում աշխատելու և դրանով իսկ ՓՄՁ սուբյեկտների նկատմամբ անհավասար մրցակցային դաշտ ձևավորելու հարցում:
Օգոստոսի 2-ին ոստիկանության ՔՀԳ վարչություն է դիմում Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ հայ, 33-ամյա մի կին:
Այս պահին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը Կապանում հրավիրել է ՀՀԿ մարզային խորհդրի նիստ: Օրակարգում՝ Կապանի և Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածուի առաջադրման հարցն է:
Տարիներ շարունակ գյուղին ոռոգման ջրով ապահովել է «Սև ջուր» ՋՕԸ-ն, սակայն մի քանի տարի անց «Սև ջուրը» անհասկանալիորեն ցամաքեց: Աստիճանաբար ջրի ծորակներից հեռու գտնվող հողերը չմշակվեցին ու գյուղացին մնաց ձեռնունայն:
«Ձեզ որտեղի՞ց է թվում, որ դուք այդ ծնողի կամ ՀՀ քաղաքացու կամ օժտված երեխայի մասին, որը սոցիալապես անապահով ընտանիքի երեխա է, ավելի շատ եք մտածում, քան Ավետիսյան Արան»,- ասաց ռեկտորը:
Օգոստոսի 5-ին սկսվել է Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում սեպտմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի պատգամավորի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությանը մասնակցելու ցանկություն ունեցող թեկնածուների առաջադրումը:
Հայաստանում գիտության ֆինանսավորման ծավալը մեկ շնչի հաշվով 70-150 անգամ զիջում է եվրոպական երկրներին
«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը զրույց է ունեցել «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության տնօրենի հետ. իրենք ընդունում են, որ վճարովի ավտակայանատեղերի հարցում բացթողումներ կան, և որ դրանք պետք է շտկվեն:
Ամբողջ ընթացքում երիտասարդ երգչուհին ալկոհոլային խմիչք է օգտագործել: Կառնավալին նա ներկայացել է իր ընտանիքի անդամների հետ: Նրա պապիկը լրագրողներին մեծ հաճույքով պատմել է՝ որքան է ինքը հպարտանում իր թոռնիկով:
Պապարացիներին հաջողվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի կնոջը՝ Կարլա Բրունիին, լուսանկարել Ֆրանսիայի ափերից մեկում արևային լոգանք ընդունելիս:
Հին արևելյան ասացվածքը զգուշացնում է. «Արևը և՛ բուժում է, և՛ հիվանդացնում»։ Արևը օգտակար է ոսկորների և ատամների հորմոնալ առողջության համար։ Արևի օգնությամբ կարելի է բուժել որոշ մաշկային հիվանդություններ, իսկ արևայրուքն օգնում է թաքցնել կարմրատակությունը, կապտուկները և այլն։
Աբովյան քաղաքի Հանրապետության 36 շենքի բնակչուհի Ժաննա Ավետիսյանից ահազանգ էինք ստացել, որ իրենց շենքի դիմաց գտնվող կանաչապատ տարածքը Աբովյանի քաղաքապետարանը վաճառել է Նաիրյան 2 շենքի բնակիչ, քաղաքապետարանի աշխատակից Աշոտ Գյուլումյանին:
Եթե չլինեն հիվանդ, դժբախտ մարդիկ, չլինեն արհավիրքներ, տարերային աղետներ, պատերազմներ, եթե ինձ շրջապատեն հաջողակ, ուրախ, առողջ, երջանիկ մարդիկ, իմ երջանկությունը կհազարապատկվի:
Բանալիները այլևս կարող են պետք չգալ. Kwikset Kevo կոչվող նոր հավելվածի շնորհիվ կարելի է բացել դռները սովորական սմարթֆոնի միջոցով:
Մ.Ղուկասյանը իր ցումունքում գրել էր նաեւ, թե նույն ժամանակահատվածում իր ճանապարհին նկատել է նաեւ սեւ գույնի, «Մերսեդես» մակնիշի «կատաֆալկա» մեքենա, բայց դրանք երկուսը միաժամանակ չեն հայտնվել իր ճանապարհին:
Համալիրը կրելու է «Ժանյակաձև բլուր» (Lace Hill) անվանումը: Այն կլինի Արարատ լեռան կրկնօրինակը՝ բնակելի շենքի տեսքով: Նախագիծը մշակվել է «Ավանգարդ Մոթորս» ընկերության հանձնարարությամբ: Արհեստական բլուրը, որը կառուցվելու է Երիտասարդական պալատի փոխարեն, ունենալու է 85.000 քմ տարածք:
Հայկական արտաքինով մարդիկ էին: Էդ կնոջն էլ տեսա, երեխային էլ: Ինձ թվաց՝ տղա էր, լաց էր լինում, ես, ճիշտն ասած, մտածեցի` բռնություն են գործադրում, միջամտեցի, որովհետև էդ ոստիկանները քաղաքացիական հագուստով էին, դրա համար ինձ թվում էր, թե մարդ էին առևանգում, ու այդ իսկ պատճառով էլ միջամտեցի:
Հունիսի 2-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ վիրավորված Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը օրերս քննիչի վերադաս դատախազին բողոքարկել էր քննիչի որոշումը, որով վերջինս մերժել էր Ա. Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին իր միջնորդությունը: 168.am-ի հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ իր բողոքը մերժելու մասին գրություն է ստացել:
Եթե ապօրինի գումար գանձողները շարունակելու են իրենց գործը, դա կարող է հարուցել մեր քաղաքացիների դժգոհությունները, և այստեղ արդեն գործառույթը իրավապահ մարմիններինն է, հրավիրած խորհրդակցությունում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ նկատի ունենալով ավտոկայանատեղիներում աշխատող մարդկանց:
Օգոստոսի 5-ից ազատամարտիկները նստացույց են սկսել Վարդենիս քաղաքի գործկոմի այգում: Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ազատամարտիկները պահանջում են լուծում տալ իրենց սոցիալական խնդիրներին: Նրա խոսքով՝ այժմ ինքն նստացույցի վայրում չեն, սակայն ազատամարտիկներն այնտեղ շարունակում են նստաույցը:
Թափված սնդիկը պետք է զգուշորեն հավաքել և լցնել կիպ փակվող տարայի մեջ, քանի որ այն խիստ վնասակար է մարդու առողջության համար։ Սնդիկը չի կարելի պահել տանը, լցնել աղբատարի կամ կոյուղու մեջ։ Ընդամենը 1 գրամ սնդիկը կարող է վարակել 3000 խորանարդ մետր օդ։ Ցանկալի է այն հանձնել ԱԻՆ մոտակա գրասենյակ։
168.am-ի հետ զրույցում սահմանամերձ Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Ադինյանն ասաց, որ երեկ գիշեր ևս կրակոցներ են եղել, ինչի արդյունքում նաև ժամկետային զինծառայող է վիրավորվել:
Հարցին՝ որտեղի՞ց է Տ. Հարությունյանը կարողացել 10 մլն դոլար գումար գտնել՝ ներդնելու համար, «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի տնօրենը պատասխանել է. «Ներգրավված վարկային միջոցների, փոխառությունների հաշվին»:
Ժողովուրդը այդ հրապարականների պահանջի հետ համաձայն չէ: Հարցրեք ժողովրդին:
Փողոցում կատարված վիճակը, ցույցերը, պիկետները չես կարող բերել եկեղեցի: Եթե այդ վիճակները բերես եկեղեցի, այդ մեթոդները աշխատեցնես եկեղեցում, հետո պիտի ցախավել վերցնես և ավգյան ախոռների նման մաքրես այդ եկեղեցին, որովհետև դա շատ լուրջ խնդիր կարող է լինել
Գյումրիում քառորդ դար է, ինչ հարյուրավոր ընտանիքներ բնակվում են «ժամանակավոր կացարաններ» կոչվող վագոն-տնակներում: Դրանք վաղուց շարքից դուրս են եկել և պարզապես բնակության համար ոչ պիտանի են դարձել: Վագոն-տնակներում սոսկալի պայմաններ են` ձմռանը սաստիկ ցուրտ է, ամռանն անտանելի տոթ է, իսկ գարնանն էլ` կաթոցներից խոնավ ու գորշ տեսարան: «Շիրակ կենտրոնի» կողմից ներկայացվող այս տեսանյութը Գյումրիի առավել […]
Ամենաանճաշակ աստղերի ցանկում է նաև երգչուհի Իրինա Ալեգրովան, ով նախապատվություն է տալիս սև և փայլուն զգեստներին:
Վերջին տարիներին ՀՀ-ում ցորենի արտադրության ու ներկրման ցուցանիշներն աճ են գրանցել, սակայն, հաշվի առնելով, որ մեր երկրում արտագաթի հետևանքով սպառումն անխուսափելիորեն նվազել է, զարմանալի է, թե ո՞ւր է «կորում» այդ ցորենը:
Հեծանիվ վարել սիրող աստղերի ցանկում է նաև երգչուհի Մադոննան: Վերջինս հեծանիվ սիրում է վարել դժվար և հոգնեցուցիչ համերգներից հետո:
Ասում են` կան հատուկ աղջիկներ, որ, այսպես կոչված, էլիտար են ու «նախատեսված են միայն օլիգարխիկների համար»: Առավել հետաքրքրասերներն էլ գիտեն, թե ե՞րբ և ո՞ր խաղատներն են սիրում այցելել քաղաքական գործիչներն ու հայտնի օլիգարխները: Գիտեն, բայց անուններ նշել չեն համարձակվում: