Smeller-ը կարող է նաև ուսումնասիրել օգտվողի մթերքների օրաբաժինը և համապատասխան դիետա սահմանել նրա համար` վերահսկելով դեպի օրգանիզմ գնացող սպիտակուցները, ճարպերն ու ածխաջրերը:
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են մինչև 2013թ. սեպտեմբերի 20-ը՝ յուրաքանչյուր օր (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժամը 10:00-ից մինչև 17:00-ն:
«Մեր գյուղում ամեն ինչն էլ հիմնախնդիր է: Գլխավորը՝ գյուղը դպրոց չունի, քանդեցին ու չեն պատրաստվում սարքել: Երեխաները գյուղապետարանի շենքում են դաս անում: Ասում են` գնացեք հարևան գյուղի դպրոցը դասի: Դե պատկերացրեք՝ վեց տարեկան երեխան ինչպե՞ս պիտի էդքան ճամփա կտրի-անցնի այն դեպքում, երբ գյուղի բազմաթիվ հոգսերով տարված ծնողը միշտ չի կարողանա տանել-բերել փոքրիկներին»:
Եթե նիստեր անում է, ուրեմն՝ ունի իրավասություն, տաօրինակ չէ, վրդովվեցուցիչ է: Այո՛, Հայաստանում այդպես է վիճակը, մարդը կարող է կատարել բազմաթիվ ծանրագույն հանցագործություններ, և հերթական հունիսի 1-ի զազրելի հանցագործությունը և դրանից հետո ոչ միայն ձերբակալվել, այլև անգամ պաշտոնից չի հեռացել և շարունակում է իր գործունեությունը:
Ես Տիգրան Առաքելյանի գործի հետ ուղակի առնչություն չունեմ: Դա եղել է համապատասխան մարդկանց հետ, մարմինները զբաղվել են, քրեական գործ է հարուցվել: Ի՞նչ կապ ունի ոստիկանապետը:
Պաշտպան Մ. Շուշանյանը միջնորդեց հնարավոր ապացույցը ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ է Ղ-Տելոկոմին հարցում կատարել և պարզել՝ ի՞նչ հեռախոսի մեջ է տեղադրված եղել այն հեռախոսաքարտը, որը դեպքի ժամանակ օգտագործել է տուժողը, ո՞ւմ անվամբ է այն գրանցված եղել, արդյոք այն օգտագործվե՞լ է 2011-ի դեպքից հետո:
«Bullet Forge» ընկերությունը պատրաստում է աշխարհում ամենաթանկ փամփուշտները: Բացի սերիական արտադրությունից, ընկերությունն ընդունում է նաև փամփուշտների պատրաստման անհատական պատվերներ:
Այսօր աշխարհում լայն տարածում գտած iPad, iPhone կամ iPod արտադրելուց առաջ Apple ընկերությունը թողարկել է համակարգիչներ, որոնցով էլ այն, ըստ էության, հայտնի է դարձել:
NASA-ի ռեակտիվ շարժիչի լաբորատորիայում փորձարկում են կատարել. մարդը, որի աչքերին դրված էր այդ ակնոցը, դրել են հատուկ գորգի` Virtuix Omni-ի վրա և հնարավորություն են տվել քայլելու Կարմիր մոլորակի վիրտուալ տարբերակով: Փորձարկողը կարող էր նաև գտնել Մարսի վրա Curiosity մարսագնացը և այն դիտել մոտիկից:
Լ. Լ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011-ի ապրիլի ամսից մինչև 2013-ի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում երկու և ավելի մարմնավաճառների օգտագործելով, իր կողմից ղեկավարվող Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի 47 հասցեում գտնվող «Մուշ» արտադրական կոոպերատիվին պատկանող շոգեբաղնիքը՝ գույքային օգուտ ստանալու նպատակով օգտագործել է պոռնկությամբ զբաղվելու համար` ապահովելով մարմնավաճառների անվտանգությունն ու վերջիններիս պոռնկությամբ զբաղվելուն պայմաններ և պարագաներ:
Տարոնիկում ջուր կրելու 2 տեղ կա. մեկը՝ գյուղապետարանի դիմացի աղբյուրն է, մյուսն էլ գյուղից դուրս է՝ 2-3 կիլոմետր հեռավորության վրա: Ինքնահոս հորը հետաքրքրական անուն ունի՝ Վանուշի հոր, իսկ թե ինչո՞ւ Վանուշի, գյուղացիները դժվարանում են պատասխանել, սակայն նշում են, որ հայտնի ինքնահոս հոր հնարավոր է հասնել միայն ավտոմեքենայով:
Այն քաղաքներում, որտեղ ձմերուկը հազվադեպ է հանդիպում, այն համարվում է բավական թանկարժեք բանջարեղեն: Հենց այդ պատճառով էլ վերջերս մոտ 8 կգ կշռող ձմերուկը դարձել է աշխարհում ամենաթանկը:
Լոռու մարզի Շնող համայնքում օրերս բռնկված հրդեհի հետևանքով վնասվել են նաև պտղատու այգիներն ու խաղողի այգիները: ԱԻՆ Լոռիի մարզային փրկարարական վարչության տրամադրած տվյալների համաձայն` օգոստոսի 6-ին, ժամը 13:29-ին հրդեհ է բռնկվել Շնող համայնքի «Դուզ» կոչվող այգիներում:
Իսկապես, շատերը կարող են զարմանալ «Պատրիարքի քաջությունից», սակայն միայն խորագետները կմտածեն, որ Պատրիարքի ընտրած ճանապարհը շիտակ չէ և չի բխում Հայ Առաքելական Եկեղեցու շահերից:
iOS 7-ը Apple ընկերության բջջային օպերացիոն համակարգը ունի մի շարք նոր հնարավորություններ: Օպերացիոն համակարգի յուրաքանչյուր նոր բետա տարբերակի հետ մի նոր փոքր հնարավորություն է ավելանում:
«Այսինքն, տոկոսներով ՀՆԱ-ն պիտի աճի, բայց թվերով պիտի պակասի։ Է, մինչև ե՞րբ։ Երևի ժամանակն է բոլորին պատմելու քյավառցի գնդապետի անեկդոտը»։
Կամավորական աշխատանքների կարևորությունը հասարակության ներսում առկա և խորացող անտարբերությանը զուգընթաց գնալով աճում է: Ներկա սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական իրականության հետ հաշտվել, նշանակում է՝ գնալ դեպի կատարյալ կործանում:
Google, Microsoft և PayPal-ի հիմնադիրները ներդրումներ են կատարել մի շարք ծրագրերում, որոնք ուղղված են արհեստական մսի պատրաստմանը: Ենթադրվում է, որ սինթետիկ մսի շուկայում իրական գիտական մրցավազն է սկսվելու:
«Այդ քարը դրել է Ռոբերտ Քոչարյանը իր վարչապետության օրոք: Այդտեղ ենթադրվում էր հիմնել հայկական Սիլիկոնային հովիտ…»
Երևանի քաղաքապետարանի մոտ ակցիա անցկացնող ակտիվիստներից բերման ենթարկվեց ևս մեկը՝ Սևակ Մամյանը: Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը։
Nyut.am-ի հարցերին պատասխանել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրենը` Ռուզան Տոնոյանը (Վանո Սիրադեղյանի տիկինը):
Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլիամի որդու ծնունդից հետո արտադրել է ապրանքանիշներից մեկը բաժակների հավաքածու: Արտադրանքը ստացել է Royal Baby Commemorative Limited Edition Loving Cup անվանումը: Բաժակների ձևավորումն արվել է ձեռքով. յուրաքանչյուր բաժակի վրա ոսկով գրված է Մեծ Բրիտանիայի գահաժառանգի անունը՝ Ջորջ, և նրա ծննդյան տարեթիվը, ամիսն ու օրը:
Երևանի ավագանու որոշմամբ՝ վճարովի ավտոկայանատեղերի ձևավորումը բնակչության շրջանում մեծ աղմուկ է առաջացրել: Պարբերաբար խոսվում է որոշման ապօրինությունների մասին: Խոսվում է նաև այն մասին, որ մասնավոր ընկերության կողմից տեսանկարահանում իրականացնելը խախտում է մարդու իրավունքներն այն իմաստով, որ մասնավոր ընկերությունն իրավունքի չունի անձանց մասին տեղեկություններ հավաքելու, պահելու:
Ներկայումս ընդդեմ «Սթար Դիվայդի» առնվազն 15 դատական հայց է քննվում դատարաններում՝ գումարի բռնագանձման կամ պայմանագրի պարտավորությունների կատարման պահանջով:
Խորհրդային կարգեր, որպես այդպիսին, գյուղում պաշտոնապես չկան, սակայն խորհրդային միության և առաջնորդի պաշտամունք` որքան ուզես:
Ամերիկյան «Forbes» ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ սպորտսմենուհիների ցանկը: Առաջին հորիզոնականում ազգությամբ ռուս թենիսիտուհին Մարիա Շարապովան է. վերջինիս եկամուտը, ամսագիրի գնահատմամբ՝ կազմել է 29 մլն դոլար:
«Մենք սահմանամերձ գյուղ ենք, առանց այդ էլ դժվարություններն ավելի շատ են, քան այլ գյուղերում, հիմա էլ մեզ կտրում են արտաքին աշխարհից: Տրանսպորտ չկա: Քաղաք գնալու համար կամ պետք է ժամերով փողոցում կանգնես, որ ծանոթ մեկը գա քեզ տանի, կամ էլ պետք է տաքսի նստես»:
Գյումրեցին երբեք չի ընդունել և հուսամ` ապագայում էլ չի ընդունի ներկայումս մոդայիկ համարվող օտարածին, վատը սերմանող խեղկատակությունները, որը, ցավոք սրտի, արվեստ են կոչում …
Հուլիսի 31-ի գիշերը հայ-թուրքական սահմանին տեղի է ունեցել մի մահացու միջադեպ` հավանական լուրջ հետևանքներով: Հայկական և թուրքական աղբյուրներն իրարամերժ վարկածներ են առաջ քաշել այս միջադեպի առնչությամբ:
«Մենք կառաջադրենք թեկնածություն, պարզապես Գործադիր մարմնի անդամների մի մասը արձակուրդում են, տարբեր տեղերում են։ Կարծում եմ՝ ամսի 10-ից հետո կհավաքվենք, կորոշենք»: