Բաժիններ՝

Սնդիկի վնասակարության մասին

Մեր օրերում արտադրվում են թվային ջերմաչափեր, սակայն դժվար թե գտնվի այնպիսի տուն, որտեղ չլինի սնդիկային ջերմաչափ։ Մարդիկ հակված են հավատալու հենց սնդիկային ջերմաչափի տվյալներին։ Երբեմն, սակայն, այն ընկնում է գետնին և հատակի վրա տարածվում են սնդիկի «աշխույժ» գնդիկները։ Դրանք կարող են թաքնվել սենյակի անկյուններում, խալու մեջ, շորերի և կոշիկի վրա…

Թափված սնդիկը պետք է զգուշորեն հավաքել և լցնել կիպ փակվող տարայի մեջ, քանի որ այն խիստ վնասակար է մարդու առողջության համար։ Սնդիկը չի կարելի պահել տանը, լցնել աղբատարի կամ կոյուղու մեջ։ Ընդամենը 1 գրամ սնդիկը կարող է վարակել 3000 խորանարդ մետր օդ։ Ցանկալի է այն հանձնել ԱԻՆ մոտակա գրասենյակ։

Հայտնվելով «ազատության» մեջ՝ սնդիկը սկսում է գոլորշիանալ (18C և բարձր), միջանցիկ քամին նպաստում է գոլորշու տարածմանը։ Պետք է բացել բնակարանի դուռը կամ պատուհաններից մեկը և անիջապես հավաքել փայլուն գնդիկները, իսկ փոքրիկ երեխաներին պետք է հեռացնել տարածքից։

Սնդիկային թունավորումը երկար ժամանակ չի ախտորոշվում։ Սնդիկի գոլորշիների ոչ մեծ քանակությունների երկարատև ազդեցությունն առաջացնում է օրգանիզմի քրոնիկ թունավորում և որպես դրա հետևանք մաշկային հիվանդությունների, բերանի լորձաթաղանթի բորբոքում, տհաճ համի զգացողություն, լուծ, սակավարյունություն, վերջույթների դողդոջ, երիկամների հիվանդություններ։

Կարդացեք նաև

Սնդիկը կարելի է հավաքել սովորական կամ (ցանկալի է) կպչուն թղթով, խոնավացրած անագի ձողիկով։
Գործընթացը պետք է սկսել անկյուններից, շարժել, պատի տակով դեպի աղտոտման էպիկետրոնը։ Կարող է օգտակար լինել մանգանա-կալիական (մարգանցովկա) լուծույթում, թրջած բամբակը, ռետինե տանձը և այլն։

Սնդիկը հավաքելուց հետո մաքրեք տարածքը մարգանցովկայի 0,2 տոկոսանոց լուծույթով։
Կարելի է ախտահանել նաև հետևյալ լուծույթով.

  • 30 գրամ սոդա, 40 գրամ օճառ, 1 լիտր ջուր։ Պետք է մանրակրիտ մաքրել բոլոր փայտյա և մետաղյա իրերը։ Լուծույթները կարելի է հեռացնել 36 ժամ անց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս