
Ոսկյա և ադամանդե փամփուշտներ

«Bullet Forge» ընկերությունը պատրաստում է աշխարհում ամենաթանկ փամփուշտները: Բացի սերիական արտադրությունից, ընկերությունն ընդունում է նաև փամփուշտների պատրաստման անհատական պատվերներ: «Bullet Forge»-ը վաճառում է ոսկյա, պլատինե, ինչպես նաև արծաթյա հրազենային գնդակներ: Ընկերության առաջնային առաջարկը 14 կարատ կշռով, սպիտակ ոսկուց պատրաստված փամփուշտն է, որը պատված է ադամանդներով: Այս հրազենային գնդակը չի կարող մյուս գնդակների նման ծառայել որպես իրական փամփուշտ, այսինքն՝ նրանով չեն կարող կրակել:
«Bullet Forge» ընկերությունը առաջարկում է նաև 9 միլիմետրանոց փամփուշտ, որը նույնպես պատրաստված է 14 կարատ կշռով սպիտակ ոսկուց: Սակայն այս գնդակի միայն առաջնային մասն է զարդարված է ադամանդերով: Նշենք, որ այս երկու թանկարժեք փամփուշտները վաճռվել են 3000 դոլարով: Փամփուշտի գինը կախված է նաև նրանից, թե ինչ մետաղից է այն պատրաստված: