Oculus Rift ակնոցների օգնությամբ կարելի է քայլել Մարսի մակերեսի վրա (տեսանյութ)
Oculus Rift ակնոցների միջոցով կարելի է բառացիորեն վերադառնալ վիրտուալ աշխարհ և դիտել այն՝ պարզապես գլուխը շրջելով. սա իսկապես հրաշալի հնարավորություններով սարքավորում է: Այն այժմ հարմարեցված է Մարսի վրա քայլելու համար:
NASA-ի ռեակտիվ շարժիչի լաբորատորիայում փորձարկում են կատարել. մարդը, որի աչքերին դրված էր այդ ակնոցը, դրել են հատուկ գորգի` Virtuix Omni-ի վրա և հնարավորություն են տվել քայլելու Կարմիր մոլորակի վիրտուալ տարբերակով: Փորձարկողը կարող էր նաև գտնել Մարսի վրա Curiosity մարսագնացը և այն դիտել մոտիկից:
Oculus Rift ակնոցների օգնությամբ կարելի է գտնվել Մարսում, մինչ երկարատև նախապատրաստական աշխատանքներ են կատարվում Մարս ուղեվորության համար: Նշվում է, որ հետագայում հենց նման տեխնոլոգիաները կարող են մարդկանց լիարժեք ձևով հնարավորություն տալ զգալու այլ մոլորակների մակերեսը և մոտիկից տեսնելու այն:
Ի դեպ, առանց առողջությունը վնասելու և ավելորդ ռիսկերի: