Smeller. գործիք, որը հոտով որոշում է ապրանքի որակը (լուսանկարներ)
Smeller գործիքը որոշում է ապրանքների որակը հոտով` շնորհիվ էլեկտրոնային քթի:
Սովորաբար մարդը որոշում է այս կամ այն ուտեստի ուտելիության հնարավորությունը իր հոտառության միջոցով: Smeller գործիքը, որը մշակվել է Hee Tae Yang-ի կողմից, անում է այդ ամենը, սակայն ավելի մեծ զգայունությամբ: Այն համեմատում է տվյալ ապրանքի հոտը իր գրադարանում առկա հոտերի հետ և օգտվողին տալիս է ճշգրիտ տեղեկատվություն տվյալ ապրանքի վիճակի մասին:
Smeller-ը կարող է նաև ուսումնասիրել օգտվողի մթերքների օրաբաժինը և համապատասխան դիետա սահմանել նրա համար` վերահսկելով դեպի օրգանիզմ գնացող սպիտակուցները, ճարպերն ու ածխաջրերը: Այն ունի հոտերի էլեկտրոնային պահեստարան, որի միջոցով և ուսումնասիրում է տվյալ ապրանքը: Սարքի էկրանին ցուցադրվում է ապրանքի մասին տեղեկությունները և այլն:
Smeller-ը կարող է դառնալ հիանալի օգնական տնային տնտեսուհիների համար: