ՀՀՇ-ականը` ՀՀԿ-ականին. «Ինչո՞ւ աղջիկ մարմնավաճառների ձերբակալում եք, իսկ տղա մարմնավաճառներին ձեռք չեք տալիս»

Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Լեռնիկ Ալեքսանյանը այսօրվա ասուլիսում խոսելով Մաքսային միությանը միանալու Հայաստանի հեռանկարի և Եվրոպական միության հետ հետագա հարաբերությունների մասին, նշեց, թե Եվրոպայի հետ հարաբերությունները չեն դադարելու:

«Եթե ոչ Ասոցացման պայմանագիր, համենայնդեպս եվրոպական արժեքները ընդունելի են մեր կուսակցության, իշխանությունների, նախագահի համար: Որքան հնարավորություն ունենք, եվրոպական արժեքները, Եվրոպայի հետ հարաբերություններն ընթացքի մեջ են և դրանք կանգ չեն առել: Ձգտումը կա` հատկապես եվրոպական արժեքների հետ կապված»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:

Հարցին` ՀՀԿ-ում կա՞ որևէ մեկը, ով դեմ է Մաքսային միությանը, Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց, թե համենայնդեպս Մաքսային միության դեմ հրապարակային կերպով սուր հանդես եկող չի հանդիպել:

Ասուլիսում նրա ընդդիմախոսը` ՀՀՇ հիմնադիր անդամ, միջազգային հարաբերությունների փորձագետ Հովհաննես Իգիթյանը, անդրադարձավ հարցի թե´ տնտեսական, թե´ քաղաքական, թե´ ռազմական կողմին, և ընգծեց, որ 21-րդ դարում ավնտանգությանը հարցերը լուծվում են միայն պայմանագրով, այլ ոչ թե ինչ-որ բանավոր խոսակցություններով:

Կարդացեք նաև

« Ասում են` գիտեք, այնտեղ կար անվտանգության հարց: Ես Ձեզնից կամ Սերժ Սարգսյանից պակաս չեմ մտածում Ղարաբաղի մասին: Այսօր 21-րդ դարն է, այսօր փսփսալով, 10 այստեղ-այնտեղ խոսալով` անվտանգության հարցեր չեն լուծում: Անվտանգության հարցը լուծվում է միայն փաստաթղթով: Եվ եթե Սերժ Սարգսյանը, ինչպես, որ Պուտինը դեմ տվեց,  դեմ տար մի փոքր փաստաթուղթ, հայտարարություն` գոնե այս բովանդակությամբ, որ կողմերը համաձայնվում են, որ իրենց ջանքերը կգործադրեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվի միայն խաղաղ ճանապարհով, դա կլիներ փաստաթուղթ»,- ասաց Իգիթյանը:

Լեռնիկ Ալեքսանյանն էլ,  սրան պատասխանելով, ասաց, թե նույնիսկ մի կողմ է դնում անվտանգության հարցը, և կրկին հիշեց «եվրոպական արժեքների» մասին: Այս անգամ էլ հանրապետականն ասաց, թե դրանցից ոչ բոլորն են Հայաստանի համար ընդունելի: «Կա´մ մենք դեռևս պատրաստ չենք ընդունելու եվրոպական արժեքները, կա´մ իր արժեքները հարիր չեն մեր ազգային հոգեկերտվածքին, որովհետև այսօր էլ կան շատ արժեքներ, որոնք շատ բացասական հետևանք են թողնում մեր ժողովրդի վրա»,- ասաց Լ. Ալեքսանյանը: Բնականաբար, հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանը նկատի ուներ «գենդերային հավասարության մասին» հայտնի օրենքը:

«Ո՞ր արժեքի մասին եք խոսում: Դա արժեք չէ, Դուք խոսում եք այլասերվածության մասին,- հակադարձեց Հովհաննես Իգիթյանը,- Երբ հայը Մոսկվայում «Adidas»-ով մտնում է մի տեղ, աղմկում ու հայհոյում է, դա արժեք չէ, դա ամոթ է Հայաստանի համար, ամոթի մասին պետք չէ խոսել»:

«Խոսքն ընտանիք-պետություն հարաբերությունների, մարդ-մարդ, մարդ-պետություն հարաբերությունների մասին է: Ես արժեքները երբեք չեմ խառնում խուժանության, այլասերվածության հետ: Խոսքն օրենքով սահմանված արժեքների մասին է»,- պատասխանեց Լեռնիկ Ալեքսանյանը:

«Իսկ ինչո՞ւ է` աղջիկ մարմնավաճառների ձերբակալում եք, իսկ տղա մարմնավաճառներին ձեռք չեք տալիս»,- հարցրեց Հովհաննես Իգիթյանը:

«Տղա մարմնավաճառները նոր են ներմուծվել»,- արդարացավ իշխող կուսակցության ներկայացուցիչը:

Տեսանյութեր

Լրահոս