Ովքեր են Գևորգ Կոստանյանին դեմ քվեարկած երեք պատգամավորները

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածության քվեարկության արդյունքները լուրջ իրարանցում են ստեղծել ԱԺ ընդդիմության շարքերում: Հիշեցնենք, որ Գ. Կոստանյանն ընտրվել է 103 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո լրագրողները փորձում են պարզել, թե ովքեր են դեմ քվեարկող պատգամավորները, սակայն փորձերն անարդյունք են, քանի որ ընդդիմադիր խմբակցությունների բոլոր պատգամավորները հայտարարում են, թե իրենց դեմ են քվեարկել:

168.am-ի տեղեկություններով` գրանցված երեք դեմ քվեարկած պատգամավորներն են` Ալեքսանդր Արզումանյանը, «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանը և ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանը: Իսկ թե ինչո՞ւ են քվեարկությունից հետո մյուս ընդդիմադիրները հայտարարում, թե դա իրենք են` պարզ չէ:

Մեր տեղեկություններով` անվավեր ճանաչված երկու քվեաթերթիկներից մեկը եղել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի քվեաթերթիկը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս