Երիտասարդը պատմում է, թե ինչպես են իրեն ծեծել Մաշտոցի պողոտայում. «Խփին գլխիս, հետո էլ սիրտս ցավաց» (տեսանյութ)
Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումներից հետո, ինչպես տեղեկացրել ենք, ոստիկանությունը բերման է ենթարկել «հեղափոխականներին», այդ թվում` Շանթ Հարությունյանին: Միջադեպից րոպեներ անց երիտասարդ մի տղա` Ալբերտ անունով, գանգատվում էր առողջական վիճակից, նա դժվարությամբ էր խոսում և քայլում: Նրան ոստիկանների օգնությամբ նստեցրին շտապօգնության մեքենան:
Մեզ հետ զրույցում երիտասարդն ասաց, թե ծեծկռտուքի ժամանակ հարվածել են իր գլխին: «Խփին գլխիս, հետո էլ սիրտս ցավաց»,- պատմում էր երիտասարդը:
Նշենք, որ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ: «Իհարկե, կան վիրավորներ, բավականին շատ»,- ասել էր Հունան Պողոսյանը՝ տեղեկացնելով, որ վիրավորները ոստիկանության աշխատակիցներ են: Վիրավորների թվում եղել է նաև դանակահարված ոստիկան, ում, սակայն, արդեն դուրս են գրել հիվանդանոցից: ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի խոսնակ Անահիտ Հայթայանը 168.am-ին տեղեկացրել էր, որ «Շտապօգնություն» ՓԲԸ-ն մեկ կանչ էր ստացել Մաշտոցի պողոտայից, և շտապօգնության բրիգադը գանգուղեղային վնասվածներով Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխել 16-ամյա մի տղայի: