
Իշխան Զաքարյանը չի պատասխանում լրագրողների հարցերին

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ում թեկնածությունը այդ պաշտոնում օրերս վերաառաջադրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն, այս պահին խորհրդարանում է: ՎՊ նախագահն արդեն հանդիպել է ԲՀԿ և ՕԵԿ խմբակցությունների պատգամավորների հետ: Սակայն Զաքարյանը որևէ հարցի պատասխանել չի պատրաստվում: 168.am-ը մի քանի անգամ փորձեց Իշխան Զաքարյանից մեկնաբանություն ստանալ, բայց ապարդյուն: ՎՊ նախագահը խորհրդավոր լռում է և միայն պարբերաբար կրկնում, թե կպատասխանի հարցերին, երբ հարմար առիթ լինի կամ երբ հրավիրի մամուլի ասուլիս: