Սերժ Սարգսյանն առաջարկել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում վերաառաջարկել է Իշխանի Զաքարյանի թեկնածությունը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը: Նա հայտնեց, որ նախագահի գրությունն արդեն ստացվել է Ազգային ժողով, ապա հավելեց, որ ՎՊ նախագահի նշանակման հարցը կընդգրկվի նոյեմբերի 11-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում: Վաղը Իշխան Զաքարյանը կհանդիպի նաև խորհրդարանական խմբակցությունների հետ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին ավարտվել էր Ի. Զաքարյանի պաշտոնավարման վեցամյա ժամկետը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930