
Խայտառակություն հայկական ծանրամարտում. 6 հայ ծանրորդներ որակազրկվել են խթանիչների պատճառով

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2013թվականին արգելված խթանիչներ օգտագործած ծանրորդների ցանկը: Շուրջ 40 որակազրկված ծանրորդներից 6-ը ներկայացնում են Հայաստանը:
Ինչպես գրում է Armsport.am-ը, հայ մարզիկներից 5-ը որակազրկվել են մինչեւ 2015 թվականի փետրվարը, իսկ ահա Նաիրա Հարությունյանն որակզրկվել է ցմահ:
Որակազրկված հայ ծանրորդների ցանկը.
Անդրանիկ Կարապետյան
Եվրոպայի 2013թ. առաջնությունում գրավել է 4-րդ տեղը
Աշխարհի 2013թ. երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
Գոռ Մինասյան
Աշխարհի 2013թ. երիտասարդական առաջնության փոխչեմպիոն
Դավիթ Գասպարյան
Աշխարհի պատանեկան առաջնությունում գրավել է 26-րդ հորիզոնականը
Աշոտ Բեգազյան
Մարգարիտա Ղազարյան
Նաիրա Հարությունյան
Նշենք, որ որակազրկված ծանրորդների քանակով Հայաստանը զիջում է միայն Ղազախստանին:
2012 թվականին Հայաստանը ներկայացնող 5 մարզիկ էր հայտնվել որակազրկվածների ցանկանում, իսկ 2011-ին Հայաստանն ուներ 2 որակազրկված ծանրորդ:
Ավելորդ չէ նշել, որ 2013թ աշխարհի մեծահասակների առաջնությունում Հայաստանը մասնակցեց աննախադեպ փոքր կազմը: Լեհաստանում կայացած աշխարհի առաջնությունում ելույթ ունեցան ընդամենը 3 հայ ծանրորդներ, ովքեր գրանցեցին բավական ցածր արդյունքներ: