Բաժիններ՝

Աշոտ Ահարոնյան. Կարեն Բաբակեխյանին կփոխարինի ոստիկանության գնդապետ Վարդան Նադարյանը

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանն ազատվել է պաշտոնից: Մեր հարցին՝ որն է Կ. Բաբակեխյանի ազատման պատճառը, Աշոտ Ահարոնյանը պատասխանեց, որ կադրային փոփոխություններ իրականացվում են ոստիկանությունում ընթացող բարեփոխումների շրջանակներում:

«Կադրային փոփոխությունները միմիայն դիտեք որպես ոստիկանությունում ընթացող բարեփոխումների շրջանակներում»,- ասաց Աշոտ Ահարոնյանը՝ նշելով, որ կադրային փոփոխություններ միշտ լինում են: Ա. Ահարոնյանի խոսքով՝ Կարեն Բաբակեխյանին կփոխարինի ոստիկանության գնդապետ Վարդան Նադարյանը, ով զբաղեցնում էր ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031