Սեյրան Օհանյան. Պատերազմի վերսկսման վտանգը մենք բավականին ցածր ենք գնահատում

«Ադրբեջանի դիվերսիոն գործողությունների պատասխանը տեղում մեր դիրքապահների կողմից տրվել է: Գրեթե երեք-երեքուկես անգամ քանակաությամբ ավել նրանց հատուկ նշանակության ստորաբաժանումների հարձակումը կասեցրել է տվյալ դիրքում 9 հոգանոց մեր ստորաբաժանումը՝ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ, որը, ցավոք, զոհվեց այդ մարտական գործողությունների ընթացքում,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը,- Նրանք, տալով բազմաթիվ կորուստներ, նաև վիրավորներ, հետ են շպրտվել, և նաև դրանից հետո պատժից գործողությունը հետո էլ շարունակվել է հենց առաջին գծում: Գիտե՞ք՝ կրակի տեղափոխումն ավելի խորք նշանակում է նախապայմաններ ստեղծել լայնածավալ մարտական գործողությունների: Եթե դրա ժամանակը գա, մենք դա այսօր կիրականացնենք: Հենց դրանից ելնելով էլ այսօրվա մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը մարտական գործողությունների ծավալումն այսպես նվազ հավանական է համարում, որովհետև մարտական գործողությունների սկսման համար տարբեր նախադրյալներ պետք է լինեն՝ քաղաքական, ռազամական և այլն և այլն: Մանավանդ, որ և մենք, և միջազգային բոլոր կառույցերը այսօր ամեն ինչ անում են, որպեսզի հակամարտության խնդիրները լուծվեն միայն խաղաղ պայմաններում երկխոսության հասնելու շրջանակներում»:

Լրագրողների հարցին՝ հաշվի առնելով այն, որ շատացել են հրադադարի ռեժիմի խախտումները՝ կարելի՞ է ասել, որ պատերազմի վտանգ կա, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ այսօր ընդհանուր առմամաբ որպես պաշտպանական գերատեսչության ղեկավար՝ պատերազմի վտանգ միշտ էլ կա: Ես հենց իմ ծառայակից ընկերների հետ, մեր զինծառայողների հետ միշտ էլ պատրաստվում ենք դրան ու այսօր էլ պատրաստ ենք, բայց պատերազմի վերսկսման վտանգը հենց այս պայմաններում մենք բավականին ցածր ենք գնահատում»:

Human rights watch կազմակերպությունն իր զեկույցում նշել էր, որ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը զեկուցել է հոկտեմբերի 31-ի դրությամբ բանակում տեղի ունեցած ոչ մարտական մահացության առնվազն 29 դեպքերի, այդ թվում` 7 ինքնասպանությունների մասին: Տեղական իրավապաշտպան խմբերը փաստագրել են, որ Պաշտպանության նախարարությունը պատշաճ կերպով չի հետաքննել, չի բացահայտել ոչ մարտական մահվան դեպքերի հանգամանքները և չի պատճառաբանել բռնության փաստերը, որոնք առկա են եղել որպես ինքնասպանություն որակված մահվան դեպքերում:

Լրագրողները Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ դիրքորոշում ունի նա այս գնահականների վերաբերյալ:

Կարդացեք նաև

«Այսպիսի բան չկա բանակում, որ մենք որևիցե դեպք փորձենք թաքցնել, չբացահայտել այն դրդապատճառները, որոնք բերում, հասցնում են այդ արտակարգ պատահարին կամ հանցագործությանը: Յուրաքանչյուր պատահարի շրջանականերում իրականացվում է հրամանատարների կողմից առաջին հերթին ծառայողական քննություն և այնուհետև սկսվում է իրավական գործընթացը: Ընդ որում՝ նաև վերջին տարիներին համադրվում ենք, որպեսզի բաց չմնա, միանգամից հրամանատարները համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ իրականացնեն: Այդ ամենը մենք ներկայացնում ենք նաև հանրությանը:

Տրվում են նախարարի հրամաններ, մարդիկ պատժվում են, բացի դրանից՝ նաև իրավական գործընթացի վերջում՝ ով ինչպես է դատապարտվում, նաև ներկայացվում է հանրությանը: Այն պետություններում, որտեղ կա ժամկետային զինվորական ծառայություն և կապը անմիջական ծնողների հետ, որևիցե բան թաքցնել հանրությունից անհնարին է: Եվ նաև մենք բարոյապես այսպես ցածրացած կլինենք, որպեսզի մեր ժողովրդից ինչ-որ բան փորձենք թաքցնել, մեր մարտական ընկերներից, որոնց մեծ մասն այսօր ժողովրդի մեծ մասն են կազմում, փորձենք ինչ-որ բան թաքցնել: Ես դրա հետ համաձայն  չեմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս