Ծառուկյանն այնքանով է ավել, որ հայ է

«Ինձ համար Ծառուկյանն այնքանով է ավել, որ հայ է, էն մեկը` ոչ հայ»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն` անդրադառնալով առաջին նախագահ, ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցադրմանը, թե «ինչո՞վ է Գագիկ Ծառուկյանը պակաս Իվանիշվիլիից»: Այվազյանը նշել է, թե պետք չէ հայկական իրականությունը զուգահեռել այլ պետությունների հետ:

«Երևի տենց բան ասեց, որովհետև Վրաստանում իշխանափոխությունը եղել է Իվանիշվիլիի միջոցով, ով համարվում է մեծահարուստ, հաջողակ բիզնեսմեն, իրա բիզնեսի հնարավորություններն էլ օգտագործել է այդ նպատակին հասնելու համար»,- ասել է նա: Հարցին, թե Տեր-Պետրոսյանն ուզում էր ասել, որ Գ. Ծառուկյանն էլ, լինելով գործարար, կարող է վարչապե՞տ դառնալ, Այվազյանը բացասական պատասխան է տվել` նշելով. «Չէ, չէ… Չգիտեմ, դե հիմա, ո՞նց կարելի է համեմատել, դուք երևի պետք է Լևոն Տեր-Պետրոսյանից հարցնեք, ինչո՞ւմ է նրա համեմատականի էությունը, կարող է` ֆինանսական մրջոցների մեջ է, կամ եսիմ, հազար ու մի բան կա, ինչի՞ է ձեզ թվում, որ ես պետք է իմանամ` ինչով է ավել կամ պակաս»: Նա շեշտել է, որ քիչ հավանական է համարում, որ Գ. Ծառուկյանը` իր քաղաքական թիմով, ռեսուրսներով, կարող է իշխանության գալ:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ԺԱՄ» թերթի տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս