Հայաստանի ձմեռները երեխաների կյանքեր են խլում

Տիկին Ալվարդի տան մռայլությունն ու թաց, խեղդող անդուր օդն ապտակելով դուրս է հրում տարածք ոտք դնող ցանկացած մեկին: Ներսում սառն է, մութ, ու մեծերն այնքան տխուր են, որ անգամ փոքրերի չարաճճի շարժը նրանց չի կտրում մտովի «եսիմ ուր» լինելուց: Երեխաներից ամեն մեկը մի լույս է՝ ժպտերես, բարի, շփվելուն կարոտ, ու անգամ նրանց անընդհատ գրկախառնությունն ու համբույրները տիկին Ալվարդին ու երեխաների մորը չեն օգնում վիշտը մոռանալ:

Երկու տարի առաջվա ձմեռն այս ընտանիքին ստիպել է ձմեռները հաղթահարելուն զուգահեռ` սպիտակել: Երկու տարի առաջվա ձմեռն այս տարի էլ կրկնվել է, բայց այս անգամ ողբերգությունն ուշանում է: Երկու տարի առաջվա ձմռանը սպառած էլեկտրաէներգիայի վարձն ուշացնելու համար հոսանքազրկվել են: «Գազ չունեինք էն ժամանակ, հոսանքով էինք տունը տաքացնում: Չհասցրինք, փող չկար, որ պարտքը մարեինք: Էլեկտրիկին խնդրեցինք, բայց անօգուտ: Հոսանքն անջատեց, տունը սոսկալի ցուրտ էր, ինչքան խնդրեցինք, աղաչեցինք, որ երեխեքին անլույս չթողնի` չընդառաջեց: Ճիշտ ա՝ երեխեքին ինչքան շոր կար հագցնում էինք, փորձում էինք տաքացնել, բայցգ Ես ու տղաս օր ու գիշեր աշխատում էինք, որ լույսի փող հայթայթենք, պարտքը մուծենք»,- կատարվածը հիշելիս բառերը կոկորդում խեղդելով` տիկին Ալվարդը սկսում է հոնգուր-հոնգուր լաց լինել:

Soc-Alvard (8)

Soc-Alvard (7)

Կարդացեք նաև

Հոսանքազրկվելու չորրորդ օրն աշխատանքի վայրում գտնվող սկեսրոջը տագնապած զանգահարել է Ռուզաննան ու տեղեկացրել, որ փոքրիկն անսպասելիորեն բարձր ջերմում է: Մինչ ընտանիքի անդամները վազել են տուն՝ երեխային հայտնաբերել են անուժ, թուլացած: Անմիջապես շտապօգնություն են կանչել, բայց հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին արդեն փոքրիկի մարմնին կապտուկներ են առաջացել: Հիվանդանոց չհասած` մահացել է: Պարզվել է՝ երեխան ցրտահարությունից գաղտնի թոքաբորբ է տարել, ու…

Նպաստառուների գումարը ստանում են կաշառք տված բարեկեցիկները
Երեխա կորցնելու ցավը չհաղթահարած մեծերն այս ձմեռ մասամբ պաշտպանել են փոքրերին, բայց պատմությունը կրկնվում է: Գազի թանկացումը տիկին Ալվարդի ընտանիքից էլի կորուստ է ուզում: Առաջիկա օրերին ձմռան ամիսների կիսատ վճարած ծախսերի պատճառով շուտով կզրկվեն գազից էլ, հոսանքից էլ: 6-ամյան Սեյրանն, արդեն քանի օր է՝ արյունահոսում է:

Soc-Alvard (1)

Օրեր առաջ նորից շտապօգնությամբ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ, թեև արյունահոսությունը կանխել են, այդուհանդերձ, լուրջ հետազոտման են նախապատրաստվում: Երեխան քթից հոսող արյունից խեղդվելով` քնից շնչահեղձ է արթնանում: Տիկին Ալվարդը սարսափում է մեծ թոռնիկի հետ կատարվածից: Սարսափում են նաև հայրն ու մայրը: Հայրն ընդհանրապես բակից տուն չի գալիս, որ չխոսի, որ վախերը թաքցնի: Սեյրանի հետ կատարվածը հիմա հիշողությունը թարմացրել` դարձրել է ներկա: Ներկայի վախերը սարսափելի ապագա են կանխատեսում: Պատմությունը ճիշտ նույնն է, ու մեծերը հիմա, որքան էլ զգուշավոր են, նույնքան անպաշտպան են:

Soc-Alvard (3)

Soc-Alvard (4)

Ալվարդ Ներսիսյանը որդու, հարսի ու չորս անչափահաս երեխաների հետ բնակվում է Կոտայքի մարզի Կաթնաղբյուր գյուղի վարձակալած մի բնակարանում, որտեղ հասնելու` կազինոներով, հյուրանոց- ռեստորան-սրճարաններով խեղդված տարածությունը ճիշտ նկարագրությունն է Հայաստանի ագահ իշխանությունների ու լույսով, գազով ապրելու պայքար մղող ժողովրդի:

Soc-Alvard (2)

Soc-Alvard (5)

Կոտայքի մարզի Կաթնաղբյուր գյուղում ծվարած տան պատկերն առյուծների անվերջանալի ապարանքների ֆոնին` ճիշտ բնորոշում է Հայաստանի հարստահարողին ու հարստահարվողին: Բայց անգամ այս պարագայում էլ հարստահարվողն իշխանություններից ոչ թե պահանջում, այլ խնդրում է՝ «Ի՞նչ կլինի, մի դոմիկ տան, մի հողի վրա դրված չորս հատ ժեշտով պատ տան: Ես մեր նախագահին խնդրում եմ, ախր պահանջում ես՝ չի լինում, խնդրում ես՝ չի լինում, ոչ մի ձևով չես կարողանում հասկացնել, որ չի կարելի ժողովրդի հետ սենց դաժան վարվել: Չենք կարողանում ապրենք, իշխանություններին ասում եմ՝ երեխաներին ենք կորցնում, հանրակացարանում մի սենյակ տվեք, էդքան հանրակացարան կա, որ վարձով են տալիս. թող էս մանր երեխեքին սենյակ տան, չենք կարում վարձ տանք»:

Soc-Alvard (6)

Soc-Alvard (9)

Տիկին Ալվարդը նույն խնդրանքով դիմում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահին՝ խնդրելով չորս անչափահասներին մի անկյուն հատկացնել: Ինքը նրան տեսնելու հնարավորություն չունի, փորձ էլ չի արել, որովհետև Գ. Ծառուկյանի թիկնապահները թույլ չեն տալիս մոտենալ: Տարեց կինը վստահեցնում է, որ շուտով երեխաների հետ փողոցում են մնալու, քանի որ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող տանտերը վերադառնում է:

Ասում է՝ «Ես մահացու հիվանդ էի, բժիշկներն անհապաղ վիրահատություն էին պահանջում, որը բավականին թանկ էր: Քիչ հավանականություն կար, որ կապրեի: Տունը շատ էժան գնով վաճառեցինք, որ վիրահատվեի, ուրիշ ճար չկար, կյանքի հարց էր: Ինչպես տեսնում եք՝ վիրահատությունից հետո ապրում եմ ու տուն եմ պահում: Դրանից հետո ընկանք դռնեդուռ վարձով: Շատ դժվար ա, հավատացնում եմ ձեզ, ես ու տղաս օր ու գիշեր աշխատում ենք, բայց չենք հասցնում: Կյանքն անտանելի ա դարձել: Էստեղ 20.000 դրամ վարձ ենք տալիս՝ խոնավ, անտանելի, պատերը` թաց, բայց չենք կարող ուրիշ տուն տեղափոխվել, թանկ են, չենք հասցնի»:

Յոթ հոգանոց ընտանիքը ծայրահեղ աղքատ է, բայց նպաստառու չէ, որովհետև մեր երկրի սոցիալական քաղաքականություն վարող պաշտոնյաները վերջին տարիներին հերթական հակամարդկային ու ստվերի համար հող նախապատրաստող որոշումն ընդունեցին: Անօթևան ու աղքատ ընտանիքը չի կարող համարվել նպաստառու, քանի դեռ գրանցված չէ այն տարածքում, որտեղ ապրում է:

Այսինքն՝ վարձակալությամբ բնակվող անձինք պետք է տան սեփականատիրոջից բարեհոգություն խնդրեն: Եվ հետաքրքիր է՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը կարո՞ղ է նման բարեhոgություն դրսևորել որևէ ընտանիքի հանդեպ՝ նրանց գրանցելով իր սեփական տարածքում: Փոխարենը` նպաստ ստանում են սոցիալական ծառայությունների պետերի ու տեսուչների գրպանները երկու ամսվա նպաստ խցկող բարեկեցիկ ապրողները: Ու Հայաստանի գերատեսչությունների ղեկավարները ծնելիության խրախուսման ռազմավարական ծրագրեր մշակելու փողերը մսխում են ցրտից ու սովից մահացող` արդեն ծնված երեխաների մահերի հաշվին:

Ալվարդ Ներսիսյանի ընտանիքն իմ տեսած բազում պարապ մարդկանցից չէ, որոնք ունեն աշխատանք չգտնելու կամ առողջական խնդիր ունենալու պատճառաբանություն: Չնայած տարիքին՝ այս կինն ուրիշների տներ մաքրելով, հավաքարարություն անելով՝ վաստակում է: Տղան Կաթնաղբյուրից Երևան է հասնում, որ տաքսի վարելով՝ օրական մի 1000-2000 դրամ վաստակի: Բայց չորս անչափահաս երեխա պահելն ու վարձակալությամբ ապրելը քամում է նրանց օրվա աշխատանքը:

Այս ձմեռվա 60.000 դրամ գազի վարձն ընտանիքի հասցեին հնչող ամենօրյա սպառնալիք է՝ «Գալու ա անջատի, սղոցի խողովակը: Ես օրական 1000-2000 դրամ եմ վաստակում: Ամսական 50.000 էլ աշխատավարձս չի կազմում: Հոսանքն էլ՝ 15.000 ա: Չգիտենք` երեխա՞ պահենք, թե՞ կոմունալները մուծենք»,- ասում է տիկին Ալվարդը՝ ավելացնելով, որ ինչ-որ տեղ դիմելիս` մշտապես մեղադրանքներ է լսում, թե՝ ձեզ ո՞վ էր ասում` էդքան երեխա բերեիք, որոնց ի պատասխան` նա ասում է՝ «Իսկ դուք ո՞վ եք, որ Աստծո տված պարգևը վիճարկեք»:

4-ամյա փոքրիկ Գոռը կատվի ձագի նման անընդհատ պտտվում է շուրջս ու այնքան սիրով է ժպտում, ասես ողբերգություն ապրած ընտանիքի տան մեջտեղում սառած ծանր հիշողությունը չի էլ տեսնում: 3-ամյա Լիլիթը գնում-գալիս՝ եղբայրներին գրկում, համբուրում է, ու այս երեխաների մեջ շշմելու սեր կա: Աղքատության, կարիքի մեջ ապրող այս փոքրիկները սիրում են իրար, իրենց հյուր եկած մարդուն, անգամ` հայաստանյան, ու հատկապես` իրենց բաժին հասած կյանքը, որն ամեն ձմեռ սպառնում է իրենցից մեկին հանձնել մահվանը:

Տեսանյութեր

Լրահոս