Հովիկ Աբրահամյանը՝ գյուղացիների կողմից մայրուղին փակելու մասին

Ինչպես հայտնի է, Արագածոտնի մարզի 6 գյուղերի բնակիչներ այսօր փակել են Երևան-Վանաձոր մայրուղին՝ պահանջելով դադարեցնել Ապարանի ջրամբարի հաշվին կառուցվող ՀԷԿ-ի շինարարությունը: Գյուղացիների խոսքով՝ ՀԷԿ-ի կառուցման դեպքում ոռոգման ջուրը նվազելու է, այգիներն էլ չորանալու են: Այսօր լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով այս միջադեպին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ճանպարհը փակել են, պիտի լսենք մարդկանց դժգոհությունը, տեսնենք՝ ինչն է պատճառը, որ լուծում տանք»:

Լրագրողների դիտարկմանը, թե ՀՀ գյուղատնտեսության նախարարը տեղյակ չէ՝ ինչու են գյուղացիները բողոքում, Հ. Աբրահամյանն այսպես արձագանքեց. «Դե, դա ոռոգման կոմիտեինն է, որը նախարարության ենթակայության տակ չէ, դրա համար էլ տեղյակ չէ, բայց լավ կլիներ, որ տեղյակ լիներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս