
Հովիկ Աբրահամյանը չցանկացավ խոսել Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին

ԱԺ-ում կազմակերպված գյուղատտեսության հարցերով լսումներին ներկա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրաժարվեց մեկնաբանել ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Ազատության հրապարակում մարտի մեկին տեղի ունեցած հանրահավաքի ելույթը: 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում առաջին նախագահի համախմբման կոչերին, Հովիկ Աբրահամյանն այսպես պատասխանեց. «Գարնան նախապատրաստական աշխատաններից ենք խոսում, մի տարեք էլի քաղաքական դաշտ: Ես ձեզ խնդրում եմ՝ գյուղատնտեսության մասին հարցրեք, եթե այլ հարցեր ունեք, հետո կհանդիպենք, կխոսենք»: