Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ նոր նախագահի ընտրություններին և Գալուստ Սահակյանի ընտրությանը, ասաց, թե շատ քիչ է հետաքրքրվում Ազգային ժողովով, որովհետև դրա ձևավորման տեխնոլոգիան, ձևերն այնքան կասկածելի են, որ «հետո խորանալ, տեսնել` որն է ԱԺ-ի ներսում ճիշտն ու սխալը, ճիշտ չի լինի»:
Նախագահ Սերժ Սարգսյանը Արարատի մարզի Ավշար համայնքում հանդիպել է գյուղացիների, որոնց այգիները տուժել են մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ուժեղ ցրտահարությունից:
Քիչ առաջ սկսվել է Ազգային Ժողովի նախագահի ընտրությունը: Երեք ընդդիմադիր խմբակցությունները՝ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն բոյկոտում են ընտրությունները, իսկ իրեն ընդդիմադիր հայտարարած ՕԵԿ-ը, ինչպես ԲՀԿ-ն, որոշում է կայացրել քվեարկությանը մասնակցել ազատ ռեժիմով:
Մեր տեղեկություններով` Բագրատյանի օգտին ՀԱԿ խմբակցությունից կարող է քվեարկել միայն Նիկոլ Փաշինյանը: Բագրատյանի օգտին կարող են քվեարկել նաև որոշ ԲՀԿ-ական պատգամավորներ:
168.am-ի հետ զրույցում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը որոշում է կայացրել ԱԺ նախագահի՝ այսօր կայանալիք ընտրություններում չպաշտպանել առաջադրված թեկնածուներից որևէ մեկին և քվեարկությանը մասնակցել ազատ ռեժիմով:
Դեսպանը նշեց, որ փաստաթղթի անունն այլ կարող է լինել, ոչ թե Ասոցացման համաձայնագիր: Եթե այլ անուն ունենա, բնականաբար, այնտեղ կարող են լինել տարբեր ձևակերպումներ` մասնավորապես, այո, հենց քաղաքական մերձեցման առումով: Կարծում եմ` այսօր հենց այդ հարցի շուրջ երկկողմանիորեն տեղի են ունենում որոշակի խորհրդատվական խոսակցություններ, կարող են լինել տարբեր ձևաչափի փաստաթղթեր, օրինակ` «Գործընկերության և համագործակցության պայմանագիր պլյուս» կամ «մինուս»», այդպիսի խոսակցություններ եղել են:
1998-99 թթ. մոդելն անցած բոլոր տարիների ընթացքում լավագույնն էր, երբ հարկայինը և մաքսայինը եղել են ինքնուրույն, բայց ֆինանսների նախարարի ենթակայության տակ: Այդ դեպքում միասնական բյուջետային քաղաքականություն կարելի է իրականացնել, ներքին գերատեսչական շահերի բախումներ չեն լինի, և շատ ավելի արդյունավետ հարկային քաղաքականություն կարելի է իրականացնել, որովհետև Ֆինանսների նախարարությունը, երբ զրկված է ընթացիկ տեղեկատվությունից հարկային եկամուտների գծով, ճիշտ և ժամանակին չի կարող հարկային բարեփոխումների ընթացքում ադեկվատ քայլեր անել:
Ձեր բարձր տրամադրությունը կախված է աշխատանքից և այն ամենից ինչ տեղի ունեցել աշխատանքի վայրում: Եվ եթե նույնիսկ դուք գրասենյակում չեք գտնվում, ձեր կյանքի ընթացքը միևնույնն է՝ պտտվում է աշխատանքի շուրջ: Հիշեք կյանքը շատ կարճ է, որպեսզի ձեր ամբողջ ժամանակը վատնեք աշխատանքին:
Մասնավորապես, բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը նշանակվելու է` Կոտայքի, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը` Արմավիրի, իսկ ԱԺ նախկին պատգամավոր Հովիկ Աբովյանը՝ Տավուշի մարզպետ:
39-ամյա Անահիտ Հարությունյանը մեր բոլորիս օգնության կարիքն ունի: Խնդրում ենք Ձեզ՝ անտարբեր չմնալ և ձեռք մեկնել երիտասարդ կնոջը: Հավատացեք, մնացել է ընդամենը 8 օր, որպեսզի Անահիտին կարողանանք շտապ վիրահատության տեղափոխել Սանկտ Պետերբուրգ` Ա. Լ. Պոլենովի անվան նյարդավիրաբուժական գիտահետազոտական ինստիտուտ: Մեր հայրենակից պրոֆեսոր Խաչատրյանը երաշխավորել է վիրահատությամբ փրկել Անահիտի կյանքը:
«Բավականաչափ վնաս կա, բայց կարծում եմ, որ Կառավարության և Կենտրոնական բանկի համատեղ աշխատանքի շնորհիվ, իհարկե, այդ վնասները մենք կարող ենք էապես մեղմել: Մենք ունենք այդպիսի փորձ, որ տարիներով կուտակվել է, և անցյալ տարի Արմավիրում տեղի ունեցած կարկտահարության օրինակով մենք ավելի ակտիվ աշխատեցինք: Կարծում եմ, որ հիմա էլ, անպայման, պետք է նույն ակտիվությամբ և էլ առավել աշխատել»,- ասել է Սերժ Սարգսյանը:
«Մեր խնդրանքն է, որ վարկերի մարումը մեկ տարով հետաձգեն կամ սառեցնեն, որ կարողանանք վնասը փոխհատուցել ու հավելյալ պարտքեր չվերցնենք»,- Նախագահի հետ հանդիպումն է ներկայացնում ավշարցի Նարեկ Սարգսյանը` հավելելով, որ Նախագահը խոստացել է օժանդակել եւ գյուղացուն մենակ չթողել:
Արձագանքելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի բաց նամակին՝ տեղեկացնում ենք, որ Երևանի թիվ 70 հիմնական դպրոցի տնօրեն Հեղինե Շափաղաթյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն:
168.am-ի տեղեկություններով՝ թե ԱԺ նախագահի պաշտոնում թե՛ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի թեկնածությունը, թե՛ ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանի ինքնաառաջադրումը անակնկալ է եղել քառյակի համար: Քառյակի վերջին նիստում որոշված է եղել, որ իրենք չեն կարևորելու ԱԺ նախագահի ընտրությունն ու չեն մասնակցելու սեփական թեկնածուով:
ԱԺ արտահերթ նիստում քիչ հետո ներկայացվելու է ԱԺ հաշվիչ հանձնաժողովի ձևավորման նոր կարգի մասին հարցը: 168.am-ի տեղեկություններով՝ ԱԺ ոչ իշխանական քառյակը որոշում է կայացրել գրանցվել արտահերթ նիստին և հանդես գալ քննադատական ելույթներով, բայց բոյկոտել քվեարկությունը:
Հարցին, թե ի՞նչ սպասելիքներ ունեն նրանք ձևավորվող կառավարությունից, ստացանք նմանատիպ պատասխաններ. «Աստված էլ բեթարից ազատի, ոչ մի սպասում չունեմ: Բացի բացասականից, ոչ մի դրական սպասում չունեմ»: «Դե ի՞նչ սպասելիք ունենամ: Խոստանում են լավ բաներ, բայց դեռ չի երևում», «Ոչ մի սպասելիք: Էդ նոր կառավարություն չի, դա հին կառավարության խայտառակ տեսակն է: Ոչ մի բան չի փոխվելու, իսկ ինչ էլ որ փոխվի, գնում է դեպի վատթարագույնը: Սա վերջն է արդեն»:
Իսկ ԱԺ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով ինքնաառաջադրվել է ԱԺ նախագահի պաշտոնում, հայտարարեց, որ ինքնաբացարկ չի հայտնելու, քանի որ թույլ չի տա, որպեսզի ՀՀԿ-ն մեկ թեկնածուով ընտրություն անցկացնի:
Արևմուտքի հետ ունի բավական վատ հարաբերություններ, և Մաքսային միության ինտեգրումն էլ դեռ մինչև վերջ չի հասցրել: Չեմ ուզում շատ առաջ գնալ, բայց Մաքսային միության անդամակցության հարցում, բացի տնտեսականից, կան նաև քաղաքական և այլ խրթին խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն:
Խոսքը վերաբերում է Հայաստան Համահայկական Հիմնադրամի սահմանած ՀՀ նախագահի ամենամյա մրցանակին՝ գրականության բնագավառում, որին այս տարի մասնակցել եմ և պնդում եմ, որ իմ ներկայացված ութ օրինակ գրքերից ո՛չ մեկը չի ընթերցվել: Ո՛չ մի թերթ: Ո՛չ մի տեղեկություն չեմ ստացել մրցույթի ավարտի կամ դադարեցման մասին, և գրքերը այնտեղ էլ կփտեին, եթե նախաձեռնություն չցուցաբերեի դրանք հետ ստանալու:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը քիչ առաջ ԱԺ նախագահի թեկնածու առաջադրեց Գալուստ Սահակյանին։ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ինքնառաջադրվում է, իսկ Ժառանգությունը ներկայացնող Թևան Պողոսյանը առաջադրեց Ռուբեն Հակոբյանի թեկնածությունը։
2rd.am կայքէջը հրապարակել ներկայացրել է Ռ. Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը՝ նրա վերջին հարցազրույցի արձագանքների հետ կապված։
Եթե Արթուր Բաղդասարյանն ինքն է ներողություն խնդրում մարդկանցից, ապա, կարծում եմ, դրանով ամեն ինչ ասված է: Այսինքն՝ նա ակնհայտորեն խոստովանում է, որ սխալ որոշում է կայացրել:
«Տարբեր դեմքերով, բայց համարյա նույն կազմով է կառավարությունը նորից գործելու: Կարելի է ենթադրել, որ ընդհանուր կուրսը, գործունեության ոճն էլ, առանձնապես չի փոխվի»,- ասաց Գևորգ Պողոսյանը:
Կարծիքներին, որ Հովիկ Աբրահամյանը կարող է պառակտել քառյակը, Վ. Բոստանջյանը բացասական է վերաբերվում. «Քանի որ երկիրը երկար ժամանակ է` բացառապես ինտրիգներով է շարժվում, դրա համար բոլորի մոտ այդպիսի մտայնություն կարող է լինել, կամ էլ հիվանդ երեւակայություն ունեցողների մոտ է դա: Իսկ ընդհանուր առմամբ՝ ցանկացած լավ քայլը ենթադրվում է, որ դա մի խարդանվանք, կամ ոչ ցանկալի պրոցես է: Ես ուզում եմ մտածել, որ դա այդպես չէ»:
ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով` Ռոբերտ Քոչարյանը երբեք չի գնացել, որ «մի հատ էլ վերադառնա», ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք չի գնացել. «Մի բան է ինձ զարմացնում: Առաջին նախագահը երբեք քաղաքական թատերաբեմից չի հեռացել և ոչ մեկն այդ մասին չի խոսում: Ինչո՞ւ չեք ուզում, որ երկրորդ նախագահը, ինչպես և առաջինը, մասնակցի երկրի քաղաքական անցուդարձին: Իմ խորին համոզմամբ՝ Քոչարյանը երեբեք չի գնացել, որպեսզի վերադառնա: Նա միշտ եղել է և ժամանակ առ ժամանակ պասիվանում, կամ ակտիվանում է: Դա իր քաղաքական մարտավարությունն է»:
«Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ն օրերս Comedy Club-ում հյուրընկալվել էր Գարիկ Մարտիրոսյանին, իսկ հիմա նրա Not Alone երգը հայտնվել է Ադրբեջանի iTunes Top 200-ում:
Ստացվում է, քառյակը կարևորում է կառավարության ծրագրի բովանդակությունը, և եթե այն լավ ծրագիր լինի, ապա չի բացառվում, որ քառյակը կամ դրան անդամակցող առանձին կուսակցություններ կարող են դրականորեն վերաբերվել կառավարությանը:
Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրվելու է Գալուստ Սահակյանը: Քիչ առաջ այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը
Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ նոր նախագիծը դեռ մշակման փուլում է: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ կառավարությունը կասեցնում է տույժերն ու «դե ֆակտո» նաև պարտադիր բաղադրիչը: Հովիկ Աբրահամյանը լրագրողների ներկայությամբ խոստացավ, որ ով ՀՀ-ում բիզնես սկսի, ինքը՝ որպես նորանշանակ վարչապետ, կանգնելու է այդ գործարարի կողքին: Նա խորհուրդ տվեց չհավատալ, որ ՀՀԿ-ում կադրերի պակաս կա:
Ինքնատիպ մարդ է Հայաստանում Նորվեգիայի թագավորության պատվո հյուպատոս Թիմոթի Դեյվիդ Սթրայթը. նրա գաղափարն է եղել՝ Հայաստանում անցկացնել ոչխարների խուզման փառատոն. գաղափարը «Տաթևի վերածնունդ» հիմնադրամի կողմից արժանացել է հավանության: Եվ ահա մայիսի 3-ին Սյունիքի մարզի Հալիձոր համայնքում տեղի է ունենալու ոչխարների խուզման՝ Հայաստանում և տարածաշրջանում առաջին փառատոնը: