
Քառյակն անակնկալի է եկել

168.am-ի տեղեկություններով՝ թե ԱԺ նախագահի պաշտոնում թե՛ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի թեկնածությունը, թե՛ ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանի ինքնաառաջադրումը անակնկալ է եղել քառյակի համար: Քառյակի վերջին նիստում որոշված է եղել, որ իրենք չեն կարևորելու ԱԺ նախագահի ընտրությունն ու չեն մասնակցելու սեփական թեկնածուով:
Իսկ ինչ վերաբերում է Հրանտ Բագրատյանին, ապա ՀԱԿ ներկայացուցիչները, այդ թվում՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ չեն պատրաստվում քվեարկել հօգուտ Հրանտ Բագրատյանի, քանի որ նրա ինքնաառաջադրումը համաձայնեցված չի եղել իրենց հետ: