Ըստ նրա՝ ՀՀ նախագահի կողմից վերջին շրջանում իրականացված բոլոր քայլերը քաղաքական կյանքի ռեստարտ է և քաղաքական կյանքի «ջոյստիկը» ՀՀԿ-ի ձեռքին է:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ապրիլի 17–ին աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի և նույն կառույցի քաղաքական, տնտեսական և տեղեկատվական բաժնի ղեկավար Դիրկ Լորենսի հետ:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի այսօրվա հայտարարությանը, որ Դաշնակցությունը մաս չի կազմելու իշխանական կոալիցիային, ասաց, որ ինքը դեռ երեկ է դրա մասին տեղեկացել դաշնակցական գործընկերներից` քառյակի խորհրդակցության ժամանակ:
«Իրենց սպասելիքները չեն արդարացել, քանի որ հայտարարության մեջ հստակորեն ասվում է, որ մենք այլ վարչապետ էինք պատկերացնում` հընթացս նաև Հովիկ Աբրահամյանի վրա քար նետելով, թե չի համապատասխանում իրենց պատկերացումներին: Ըստ էության, այս ամենը ցույց է տալիս, որ իշխանական թուլություն կա»,- նշեց նա:
Ջուսը և Ռիչարդը որոշել են առանց ժամանակ կորցնելու նշանվել: Ապրիլի 18-ին մայրաքաղաքի ակումբներից մեկում կկայանա նրանց ոչ ավանդական նշանադրությունը: Իսկ մինչև դա, սիրահարված Ջուսը իրեն զգում է 7-րդ երկնքում, նախապատրաստական աշխատանքներ է տանում` տորթ, ծաղիկներ, զգեստ: Հարսանիքի մասին էլ արդեն մտածում է: Դ
Առաջիկայում մենք շատ լավ քայլեր ենք անելու ընդառաջ ՓՄՁ-ի ծրագրերի և հնարավորություն ենք ստեղծելու, որ ՓՄՁ-ն զարգանա մեր երկրում: Յուրաքանչյուր ներդնողի կողքին ենք լինելու: Կառավարության նոր կազմը ձևավորելուց հետո մանրամասն կքննարկենք, որպեսզի ապահովենք մեծ ներդրումների հնարավորությունը…
Շարունակել գործել ընդդիմադիր դաշտում` մի կողմից ձգտելով հանրությանն ու քաղաքական ուժերին համախմբել մեր դավանած ազգային-պետական արժեքների, մեր առաջարկած լուծումների շուրջ, մյուս կողմից` փորձելով մեր երկիրը զերծ պահել ցնցումներից ու անկայունությունից:
Մասնավորապես, խոսվում է, որ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը կարող է զբաղեցնել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արդյունաբերության և առևտրի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նույն աղբյուրների համաձայն, կառավարությանը հրաժեշտ կտա Սպորտի և Երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը:
Այսօր ՀՀ կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ծննդյան կապակցությամբ:
Երբ 2010 թվականի դեկտեմբերին առաջարկություն ստացա զբաղեցնել ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը և անդամագրվեցի «Օրինաց երկիր» կուսակցությանը, ՕԵԿ-ը դիտում էի որպես ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական թիմի մի մաս և պատրաստ էի իմ աշխատանքով նպաստել Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական թիմի հաջողություններին:
Իրենց որոշումը Բիշարյանը հիմնավորեց նրանով, որ երկրում փոփոխվել են ԱԺ նախագահը, վարչապետը, բայց իրենց ազդեցությունը չի եղել այդ նշանակումների վրա, իսկ վարչապետի պաշտոնում իրենց առաջարկած Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը նույնիսկ չի էլ քննարկվել:
ՕԵԿ քաղխորհրդի նիստից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե՝ կոալիցիայից դուրս գալը ենթադրո՞ւմ է, որ ՕԵԿ-ը դառնալու է ընդդիմադիր ուժ, ասաց, թե քաղաքականության մեջ լինում են կամ իշխանություն, կամ ընդդիմություն, և եթե իշխանություն չեն, ուրեմն՝ այո, ընդդիմություն են:
Նրա խոսքով՝ 2013թ. հունիսին իր տղային անսպասելի զորակոչել են բանակ, որդին ծրագրավորողի մասնագիտություն ունի: Ա. Պողոսյանի խոսքով՝ որդուն զորակոչել են բանակ Մատաղիս, սակայն ինքը դեսից-դենից լսել էր, որ դա վատ վայր է: Կնոջ խոսքով՝ ինքը մի քանի օր անց ստիպել է ամուսնուն իրեն Մատաղիս տանել, որտեղ ընդամենը մի քանի րոպեով իրենց թույլ են տվել տեսնել որդուն, ով շատ նիհարած է եղել:
168.am-ի տեղեկություններով՝ վաղը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ընդունելու է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային:
Ըստ Ռուստամյանի՝ իրենք չեն թաքցնում, որ բանակցում են իշխանությունների հետ, և այդ բանակցությունների ընթացքում իշխանությանն են ներկայացրել իրենց 7 կետից բաղկացած ծրագիրը։
Սիրանուշ Վարդանյանն առաջին պահի շոկը հաղթահարել ու կարողացել է ազատվել արջից: Թեւի կոտրածքից բացի արջի հետ պայքարը հետք է թողել նաև կնոջ որովայնին: Առաջին օգնությունը նրան ցույց են տվել համագյուղացի կանայք, հետո տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն, ապա Արտաշատի հիվանդանոց: Սիրանուշ Վարդանյանը դեռ մեկ շաբաթ կմնա հիվանդանոցում:
«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստն այսօր կայանալու է երեկոյան ժամը 18:00-ին: Օրակարգի ինտրիգային հարցը կոալիցիա մտնել-չմտնելն է:
Անդրադառնալով ստեղծված նոր իրավիճակին` Մանուչարյանը զուգահեռ անցկացրեց 1988 թվականին սկսված արցախյան շարժման հետ, երբ երկրում, իր մեկնաբանությամբ, ծանր իրավիճակ էր, իսկ Մոսկվայի կենտրոնական իշխանությունը հայ ժողովրդին և շարժման գործիչներին մեղադրում էր ծայրահեղականության և անջատողականության մեջ` դիմելով տարբեր ուժային գործողությունների:
Pluriconsultoria բրազիլական խորհրդատվական ընկերության հաշվարկի համաձայն, Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքն այժմ 29.2 միլիոն եվրո է:
Թարմ հյութը ճիճվաթափ հատկություն ունի և հագեցնում է ծարավը։ Սերմերի կաթնահյութը խմելը կօգնի տաք ուռուցքների ապաքինմանը, բայց վնասակար է աչքի համար։ Դրա վնասակար ներգործությունը չեզոքացնում է մաղադանոսը, իսկ փոխարինել կարող է մարոլը»։
Վաղը տեղի է ունենալու ՕԵԿ վարչության նիստը, որի ժամանակ պետք է որոշվի` մասնակցո՞ւմ է այս կուսակցությունը նոր կառավարության ձևավորմանը, թե՞ ոչ: Այդ հարցը, ըստ էության, որոշված է, ուղղակի վաղն այդ որոշումը պետք է ֆորմալացվի: Եթե մինչև վաղը ֆորսմաժորային իրադարձություններ տեղի չունենան, ապա գրեթե հաստատ է, որ կուսակցության վարչությունը կհայտարարի կոալիցիա չմտնելու որոշման մասին:
Ես տեսել եմ, որ Հովիկ Աբրահամյանն առնվազն վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կառավարության օրոք փախվարչապետ աշխատելու տարիներից սկսած` իր առջև դրել է վարչապետ դառնալու նպատակ, և հետևողականորեն գնացել է այդ նպատակի իրականացմանը: Հիմա հասնելով այդ նպատակին, բացառված չէ, որ նա իր առջև այլ նպատակներ էլ է դնում: Հիմա կարծում եմ` նրա կարգախոսը կարող է լինել «Դեպի ապահով Հայաստան և Պայքար, պայքար մինչև վերջ»:
Նրանց «բիզնեսին» պաշտպան `«կրիշ» է հանդիսանում Նորիկ Այվազյան, որը իր ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի բազմամյա տարիների արդյունքում ձեռք բերած նախկին ուսանող, ներկայիս պաշտոնյա մտերիմների միջոցով, կարողանում է զրոյացնել յուրաքանչյուր հիմնավոր մեղադրանք, որը ուղղված է իր բիզնեսի`վաշխառության զարգացմանը և ունենք հիմնավոր մտավախություն որ այս քրեակն գործերն էլ կարժանանան նախկինում ձևականորեն հարուցված և կարճված գործերի ճակատագրին և անպատիժ կմնա այս հանցախումբը։
Պետք է ընտրել ոչ թե ռեվոլյուցիոն կամ այլ պետության տարբերակ, այլ էվոլյուցիոն ճանապարհով այն դատական համակարգը, որը մեզ համար հոգեհարազատ է: Պետք է մի բան հասկանալ, որ այսօրվա դրությամբ ստեղծված իրավիճակում, օրենսդրության վիճակում երկրորդ ատյանը ոչ պիտանի դատարան է: Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չգործող ատյան է: Անիմաստ գումար են ծախսում այդ ատյանի վրա:
«ԲՀԿ-ն կոալիցիա չի մտնում, և մեխանիկորեն այդ հարցն էլ չի կարող ծագել: ԲՀԿ-ն շարունակում է մնալ ոչ իշխանական ուժ: Ես այդպիսի պայմանից տեղյակ չեմ, և առնվազն զավեշտալի է նման պայման դնելը»,- հայտարարեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե ճի՞շտ են լուրերը, որ ԲՀԿ-ն պայման է դրել ՀՀԿ առջև, որ ՕԵԿ-ը կոալիցիա չմտնի: […]
Մեր ժողովուրդը կորցնելով իր գյուղական հատվածը` արդեն դարձել է քաղաքացի, և այդ քաղաքացուն դժվար է նորից վերադարձնել դեպի գյուղ: Մինչդեռ գյուղը քաղաքին սնող հիմնական աղբյուրն է, իսկ երբ որ պատերազմ լինի, նույն հաջողությամբ գյուղացին նաև զինվոր կարող է դառնալ… Բոլոր ժամանակներում հայկական իրականությունը կառուցվել, զարգացել և գոյատևել է նախևառաջ` գյուղի շնորհիվ:
Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ԲՀԿ-ն արդեն ունի՞ դիրքորոշում, թե ինչպես է Ազգային ժողովում քվեարկելու նոր կառավարության ծրագրին, ինչին արձագանքելով` ԲՀԿ մամուլի խոսնակն ասաց. «Բայց ինչպե՞ս կարող ենք ունենալ դիրքորոշում, եթե ծրագիրը դեռ չի ներկայացվել»:
Փաստորեն, Հովիկ Աբրահամյանն ավելի շուտ հասավ կառավարության նիստերի դահլիճ, քան նրա կողմից ուղարկված նամակը։
«Հանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ ինքը 150 հազարանոց կուսակցություն է, Ազգային ժողովում ունի քաղաքական և թվային մեծամասնություն և շատ համայնքներում ունի ղեկավարներ, բայց ամենայն հավանականությամբ այլ թեկնածու չկար, և ընտրվեց Հովիկ Աբրահամյանը, որովհետև վարչապետը պետք է նաև լիներ քաղաքական ինչ-որ կշիռ ունեցող գործիչ, իսկ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ում, բնականաբար, ունի համապատասխան քաղաքական կշիռ»,- ասաց նա:
«Այս տարիների ընթացքում ՕԵԿ-ականների և Հովիկ Աբրահամյանի միջև հակասություններ չեմ նկատել, բայց եթե կոալիցիա չմտնեն, բնական է, դեմ կքվեարկեն ծրագրին: Եթե կոալիցիա չեն մտնում, բնականաբար, այլընտրանքային ուժ են դառնում: Բայց դա, կարծում եմ, բացառվում է: Իմ կարծիքով` ՕԵԿ-ը մտնելու է կոալիցիայի մեջ»: