Թելուկը պարունակում է ասկորբինաթթու, ենթավտիամին A, B1, B2, E վիտամիններ, ֆլավոններ, եթերային յուղ` ասկարիդոլ, բետաին, սապոնիններ, թրթնջկաթթու, հանքային աղեր։
«Սերժ Սարգսյանն, ըստ էության, հիմա ասում է այն, ինչ մենք ասում էինք 2009 թվականին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա անդրադարձը հայ-թուրքական հարաբերություններին:
«168 Ժամի» հետ զրույցում Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությունը «դրական քայլ» որակեց նաև ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Սակայն, ըստ նրա, անհրաժեշտ է մի քանի լրացուցիչ գործողություններ էլ ձեռնարկել, մասնավորապես` էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում ինքնաշխատ եղանակով հաշվարկվող պատուհանը փակել:
Ջոն Դիլինջերը բանտից փախել է կեղծ ատրճանակի օգնությամբ. այն պատրաստված է եղել փայտից: Այդ ատրճանակի օգնությամբ նա ստիպել է պահակին բացել իր խցի դուռը, որից հետո երկու անձի պատանդ է վերցրել, բոլոր պահակներին մտցրել է իր խուցը, դուռը կողպել և հանգիստ դուրս եկել բանտից: Նշենք, որ նա փախել է Քրոուն Փոյինթ կոչվող բանտից. այդ ժամանակ համարվում էր, որ հնարավոր չէ այնտեղից փախչել:
Երբ դու գրականության մեջ մի բան ես նկարագրում, կամ թեկուզ կյանքում մի արտառոց դեպք ես պատմում, եթե այդ արտառոցը պատմես արտառոց, ոչ ոք չի հավատա, արտառոցը պիտի պատմես հավաստի: Դա է ամբողջ գաղտնիքը:
Մտնում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի միջոցառումների տարի՝ կլինեն բազմապիսի միջոցառումներ, բայց միեւնույն ժամանակ կլինեն նաեւ քաղաքական հայտարարություններ, որոնք համահունչ կլինեն տարվա խորհրդին։
Իրական հարկային արտոնությունները խոշոր բիզնեսինն են, որն աշխատում է օրենքից դուրս, և քանի դեռ պետությունը չի կարողացել ստիպել խոշորներին աշխատել օրնքի շրջանակներում, փոքրերին դա ոչ մի կերպ չի հաջողվի, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում:
Կառավարությունը որոշել է թեթևացնել փոքր և միջին ձեռնարկությունների հարկային բեռը և մտադիր է առաջիկայում հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ: Ըստ արդեն մշակված հայեցակարգի` կառավարությունը մտադիր է մինչև 10 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողներին ազատել շրջանառության հարկից: Առկա վիճակագրությամբ Հայաստանում 47 հազար 100 այդպիսի ընկերություն կա:
«Նաիրիտ» գործարանից տարբեր կոնստրուկցիաների կամ խողովակների վաճառքը վերջին 1-1.5 ամսում, երբ ՀՅԴ-ն քննարկումներ էր կազմակերպել գործարանի վերագործարկման հարցի շուրջ, դադարել էր, սակայն, արդեն 3-4 օր է, «Նաիրիտի» ղեկավարությունը կրկին ակտիվություն է դրսևորում:
Գոռ Վարդանյանը նոր ֆիլմ է նկարահանում, որը կոչվում է «Shadows in Heaven» («Դրախտի ստվերները»)։
Մեր քննարկումները չպետք է լինեն փողոցում: Պատրատ եմ գործնական քննարկումներ սկսել: Ես առաջին քայլն արել եմ: Դուք կարող եք վստահ լինել, որ մենք կարող ենք հաջողություն ունենալ համատեղ քննարկումների արդյունքում:
Ճկուն մարդիկ կասեն, որ ճիշտ են արել, տենց էլ պետք է լինի, ավելի բթամիտները կասեն` դա էշություն է, սկզբունքավորները կասեն` դե դա սկզբունքի խնդիր է և այլն: Յուրաքանչյուրը գնահատելու է` ելնելով իր դիրքորոշումից: Փառք Աստծո, Հայաստանում 2-3 տասնյակ դիրքորոշում կա, և յուրաքանչյուր դիրքորոշման տեսակետից` դա կարող է տարբեր ձևով ընկալվել: Ձեր ասածն էլ հնարավոր է. մարդիկ կարող են ընկալել Ձեր ասած ձևով, իրեն համարեն դավաճան, եվրոպացիներին վաճառված:
«Նիվա» ավտոմեքենան հետընթացող դուրս է եկել բանուկ մաս և ես չեմ կարողացել, ցավոք սրտի, մանևրել և մեքենան ուղղորդել ուրիշ ուղղությամբ: Ուրեմն ինձ առաջադրված մեղադրանքի մեջ, ես ուզում եմ շատ հստակ ասել, երբեք դա չխառնեք Հակոբյանների ընտանիքին: Ինձ առաջադրված մեղադրանքի մեջ ես ինձ մեղավոր չեմ ճանաչում:
Ապրիլի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանի և «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը: Հուշագիրը կապահովի անհրաժեշտ իրավական հիմքեր ծրագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր դպրոցներում հասանելի դարձնելու համար:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացրել է այն 10 քայլերը, որոնց իրականացման արդյունքում հիմքեր կստեղծվեն ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության նկատմամբ վստահության վերականգնման համար:
Մամուլն արդեն գրել է, որ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը չի վերանշանակվի այդ պաշտոնում: 168.am-ի տեղեկություններով, վարչապատ Հովիկ Աբրահամյանն այդ հարցն արդեն համաձայնեցրել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ի պատասխան այդ հրապարակումների Յուրի Վարդանյանը իր մերձավորշրջապատում հայտարարում է, որ իր համար միևնույն է՝ կվերանշանակվի թե, ոչ, որովհետև չվերանշանակվելու դեպքում ինքը դառնալու է ՀԱՕԿ նախագահ:
«Կյանքը ցույց տվեց, որ կոալիցիաները արհեստածին են: Կարծում եմ՝ հիմա եկել է այն ժամանակը, որ ՀՀԿ-ն ազատ ու անկաշկանդ ռեժիմով իրականացնի իր ծրագրերը, իր տեսլականը»:
Երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո իշխանական վերնախավը ռեստորաններից մեկու նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ծննդյան տոնը: Միջոցառմանը ներկա են եղել ներկա և նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանը և Տիգրան Սարգսյանը:
Գայանե Դեմիրյանը ավելի հեռուն է գնացել՝ Հարություն Ղազարյանի ծնողներից անուղղակի ձեւով պահանջելով նրան հանել թիվ 71 դպրոցից: Վերը նշված հրամանի ստորագրումից հետո տնօրիությունը ծանուցում է ուղարկել Ղազարյաններին, որտեղ նրանց տեղեկացրել է, թե 6Բ դասարանը, որտեղ սովորում էր Հարությունը, փակված է, իսկ 6Ա դասարանը կոմպլեկտավորված է առավելագույն թվով աշակերտներով, այսինքն՝ Հարությունին չեն կարող այդ դասարան տեղափոխել:
Էդգար Մանուչարյանը, իսկապես, տաղանդավոր ֆուտբոլիստ է, ունի շատ լավ որակներ, ունի շատ լավ տվյալներ, որոնք նրան տրված են բնությունից եւ շատ պետքական կարող է լինել հավաքականին:
Ստեֆան Լաքսհաուբերը մեզ հետ զրույցում նաև խոր ցավ էր հայտնել և տեղեկացրել, որ օրեցօր ավելի շատ թվով օտարերկրյա ներդրողներ են դիմում իրեն, քանի որ լսել են կատարվածի ու դատական գործընթացի մասին, նաև այն մասին, թե ինչ վարքագիծ են ցուցաբերում Հայաստանի պաշտոնական կառույցները նման հարցերում: Որոշ ներդրողներ ցանկացել են ՀՀ-ում ներդնել միլիոնավոր գումարներ, բայց հրաժարվել են իրենց մտադրությունից, որովհետև աչքի առաջ նման տխուր փորձ է եղել:
Հովիկ Աբրահամյանն այն քչերից է, ով պետական կառավարման ոլորտում անշեղորեն հաջողակ կարիերա է արել ՀՀ բոլոր նախագահների օրոք: Նույնիսկ այն պահին, երբ Սահմանադրությամբ ամրագրված երկրորդ՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը փոխեց երրորդ՝ ՀՀ վարչապետի պաշտոնի հետ:
Նրանք, ում սննդակարգում գերակշռել են բրինձն ու մակարոնեղենը, 31 տոկոսով ավելի հաճախ են տառապել շագանակագեղձի թեթև տեսակի քաղցկեղով: Նշված մթերքները չարաշահողների մոտ ռիսկը կազմել է 38 տոկոս: Օրական 330 մլ (մեկ տարա) գազավորված ըմպելիքի օգտագործումը մեծացնում է հիվանդանալու ռիսկը 40 տոկոսով, ընդ որում` խոսքը հիվանդության չարորակ տեսակի մասին է:
Քիչ առաջ մեկնարկեց ՀՀԿ ԳՄ նիստը, որը վարում է ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մինչ նիստի մեկնարկը՝ ՀՀ կառավարության հետնամուտքի մոտ Բուզանդի և Ֆիրդուսի փողոցի բնակիչները սպասում էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ պահանջելով հանդիպում իրենց հետ:
Արտակ Քալանթարյանը ճանաչված հայ ծրագրավորող է, առաջին հայերից, որ աշխատել է Microsoft և Amazon ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններում: 1990-ականների կեսերին Հայաստանից ԱՄՆ տեղափոխվելով` նա ոչ մի օր չի կտրել կապը Հայաստանի հետ: Իսկ մինչ այդ անցել է Հայաստանի համար դժվարին տարիներով` հովհարային անջատման պայմաններում գրելով առաջին ծրագրերն ամերիկյան շուկայի համար, և մասնակցել Հայաստանում առաջին ՏՏ ընկերության հիմնմանը:
«Համապատասխանաբար ադեկվատ, չեզոք, նորմալ»,- 168.am-ի հետ զրույցում այսպիսի պատասխան տվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, երբ հարցրինք, թե ինչպե՞ս կգնահատի «Օրինաց Երկիր» կուսակցության (ՕԵԿ ) երեկվա հայտարարությունը իշխանական կոալիցիայից դուրս գալու և Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) այսօրվա հայտարարությունն այն մասին, որ կուսակցությունը մաս չի կազմելու ձևավորվող նոր կառավարությանը:
«Հուսով եմ, որ մենք այսօր կկարողանանք պատանիներին հաղորդել այնպիսի հմտություններ, որոնք կօգնեն նրանց ինքնուրույն խնդիրներ լուծել՝ չվախենալով իրականացնել որևիցե նոր գաղափար իրենց ապագա աշխատանքային ասպարեզում»,- ասաց Թվիթերի փոխնախագահը:
«Նրան հասկանալի է՝ ինչում է նա մեղադրվում: Նա խոստովանում է ճանապրհային երթևեկության կանոնների խախտում կատարելը, բայց հերքում է երկրորդ մեղադրանքը: Նա հրաժարվում է ցումունք տալ գործի հետ կապված»,- ըստ ИТАР-ТАСС-ի՝ Հ. Հարությունայնի բառերը դատարանին փոխանցել է թարգմանիչը:
ՀՀ կառավարության ղեկավարի փոփոխմանը զուգահեռ` երկրում սկսվել է որոշակի գործընթաց, որն այդքան էլ կապված չէ վարչապետի՝ ով լինելու հարցի հետ: Այս տեսակետը քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանինն է: Նա մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հայաստանում սկսվել է նոր իշխանությունների ձևավորման իրավաքաղաքական գործընթաց, որի առաջին քայլը Տիգրան Սարգսյանի հեռացումն էր վարչապետի պաշտոնից: Երկրորդ […]
Եթե իրենք Արթուրիկին դարձնում են ընդդիմություն, և 2015-16 թթ. հաջողվի անցնել խորհրդարանական կառավարման համակարգի, ընդդիմադիր դաշտի հաշվին Արթուրիկին գրելու են 5-6 տոկոս, և նա կրկին խորհրդարանում դառնալու է Սերժ Սարգսյանի հենարանը: 2-3 տարին ի՞նչ է, Արթուրիկն էնքան փող է կուտակել, կապրեն, կաշխատեն, 17 թվին էլ կմտնեն խորհրդարան ու կսատարեն Քոչարյան Ռոբերտին և Սերժ Սարգսյանին: