ԲՀԿ-ն կո՞ղմ կքվեարկի Գալուստ Սահակյանին

168.am-ի հետ զրույցում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը որոշում է կայացրել ԱԺ նախագահի՝ այսօր կայանալիք ընտրություններում չպաշտպանել առաջադրված թեկնածուներից որևէ մեկին և քվեարկությանը մասնակցել ազատ ռեժիմով:

Հիշեցնենք, որ ԱԺ ՀՅԴ և ՀԱԿ խմբակցությունները հայտարարել են քվեարկությանը չմասնակցելու մասին: ԲՀԿ-ի՝ քվեարկությանն ազատ ռեժիմով մասնակցությունը կարող է նշանակել աջակացություն ՀՀԿ-ի թեկնածու Գալուստ Սահակյանին:

Թե հատկապես քանի՞ ձայնով կարտահայտվի այդ աջակցությունը, պարզ կլինի քվեարկության արդյունքների ամփոփումից հետո:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԺ նախագահի թեկնածուները երկուսն են՝ Գալուստ Սահակյան և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյան՝ դժվար չէ ենթադրել, որ ԲՀԿ-ականների մեծ մասը ազատ ռեժիմով քվեարկության պայմաններում իր ձայնը կտա Գալուստ Սահակյանին: Տեղեկացնենք, որ ԱԺ նախագահի ընտրությունը անց է կացվելու փակ ռեժիմով:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930