
Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրվելու է Գալուստ Սահակյանը

Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրվելու է Գալուստ Սահակյանը: Քիչ առաջ այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Գալուստ Սահակայանը լավագույնս կարող է կատարել Աժ նախագահի պարտականությունները»,- ասաց Շարմազանովը:
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Դավիթ Հարությունյանին փոխարեն կնշանակվի Հովհաննես Սահակյանը: Իսկ ԵԽԽՎում ՀՀ պատվիրակության ղեկավար կլինի ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը:
Նա նշեց, որ այլ պաշտոներում թեկնածությունների հարցեր չեն քննարկվել:
Իսկ թափուր մնացած պատգամավորական տեղերը կլրացնեն Վահրամ Մկրտչյանն ու Գագիկ Մելիքյանը: