Ինչպես խուսափել «անհետաքրքիր ու անառողջ» մարդ լինելուց
aroxj.am-ը ներկայացնում է 7 կետեր, որոնք բնորոշ են հասարակ մարդկանց:
1. Դուք ձեր կյանքը նույնացնում եք աշխատանքի հետ: Ձեր բարձր տրամադրությունը կախված է աշխատանքից և այն ամենից ինչ տեղի ունեցել աշխատանքի վայրում: Եվ եթե նույնիսկ դուք գրասենյակում չեք գտնվում, ձեր կյանքի ընթացքը միևնույնն է՝ պտտվում է աշխատանքի շուրջ: Հիշեք կյանքը շատ կարճ է, որպեսզի ձեր ամբողջ ժամանակը վատնեք աշխատանքին:
2. Կախվածություն ունեք հեռախոսային ծրագրերից և ԶԼՄ-ներից: Հաճելի և հարմար է սոցցանցերում ժամանակ անցկացնելը, բայց աշխատեք ավելի շատ զբոսնել և զբաղվել ձեր տնային գործերով:
3. Միշտ զբաղված եք:
4. Սփոփում եք ձեզ ինքնապաշտպանությամբ: Եթե մարդը զգում է, որ թերագնահատել է իր կարողությունները, որ նա կարող է և արժանի է ավելիին, բայց ինչ-որ պատճառով չի կարողացել հասնել այդ ամենին, նա սկսում է պաշտպանվել: Մարդիկ հաճախ փոխարենը ուշադրություն դարձնեն իրենց սխալներին, փնտրում են իրենց շրջապատում այնպիսի մարդկանց, որոնք իրենցից վատ վիճակում են և դա նրանց հանգստացնում է: Պետք է միայն դադարել նայել մարդկանց թերություններին և ուշադրություն դարձնել ձեզ վրա:
5. Արձակուրդը անցկացնում եք միևնույն տեղում: Հիշեք,ճանապարհորդություն փոխում է մարդուն:
6. Ձեր հարաբերությունները լավ են, բայց սերը բացակայում է: Եթե երկու մարդու միջև միայն կախվածություն է միմյանց նկատմամբ, և վաղուց ջերմ զգացմունքներ չկան, դա ուրախալի չէ: Ժամանակ կորցնելով այդպիսի զգացմունքների վրա, դուք կարող եք երբեք չզգալ իրական զգացմունք, վաղ և քնքշություն:
7. Կարծում եք, որ աշխարհը պարտավոր է ձեզ: Դուք մտածում եք, որ մարդիկ ձեզ պարտք են ինչ-որ բան: Դուք հույս ունեք, որ կյանքը կլինի ավելի լավ, եթե դրա համար դուք ոչինչ չանեք: Եվ ամեն անգամ տրտնջում եք ինչ-որ բանի համար, բայց դա ձեր պաճառով է:
Կարևոր է հասկանալ, որ այս կետերը կարող են փոխել ինչ-որ բան, քանի դեռ ուշ չէ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: