ՕԵԿ-ը ևս կողմ է քվեարկում Գալուստ Սահակյանին

Քիչ առաջ սկսվել է Ազգային Ժողովի նախագահի ընտրությունը: Երեք ընդդիմադիր խմբակցությունները՝ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն բոյկոտում են ընտրությունները, իսկ իրեն ընդդիմադիր հայտարարած ՕԵԿ-ը, ինչպես ԲՀԿ-ն, որոշում է կայացրել քվեարկությանը մասնակցել ազատ ռեժիմով:

ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ իրենք ևս չմիացան ընդդիմադիր խմբակցությունների բոյկոտին, ասաց. «Մենք ունենք մեր հստակ դիրքորոշումը և մենք մեր դիրքորոշումը հայտնում ենք այնպես, ինչպես նպատակահարմար ենք գտնում»:

Մարգարյանը հայտարարեց, որ իրենք երկար տարիներ աշխատել են Գալուստ Սահակյանի հետ և գնահատում են նրան որպես «բազմափորձ քաղաքական գործիչ», ով խորհրդարանում «յուրօրինակ կոլորրիտ է ստեղծում»:

ՕԵԿ-ականները, ըստ Հովհաննես Մարգարյանի, գնահատում են նաև նախկին վարչապետ Հրանտ Բարգրատյանին, ով «տնտեսագետ» է և իրենց գործընկերն է:

Կարդացեք նաև

168.am-ի հարցին, թե ինչպե՞ս է բացատրում, որ իրեն ընդդիմադիր հայտարարած քաղաքական ուժը քվեարկում է հօգուտ իշխանության ներկայացուցչի, Հ. Մարգարյանը չհերքելով, որ իրենք կողմ են Գալուստ Սահակյանին, ընդամենը կրկնեց, թե գնահատում են երկու թեկնածուներին էլ և այդ պատճառով որոշել են քվեարկությանը մասնակցել ազատ ռեժիմով:

Տեսանյութեր

Լրահոս