Վարդան Բոստանջյանը՝ հրաշալի քառյակի ու Հովիկ Աբրահամյանի մասին
ԲՀԿ քաղխորհրդի անդամ Վարդան Բոստանջյանը շատ նորմալ է վերաբերվում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` հրաշալի քառյակի նիստին մասնակցելու փաստին: «Բնականաբար, այս պահին ես դիտում եմ այդ հանդիպումը որպես մեր երկրի առաջ ծառացած խնդիրների համատեղ իմաստավորում, քննարուկում, լուծման ճանապարների փնտրուք եւ ոչ ավելին: Կարծում եմ, որ դա ցանկացած պարագայում եւ տրամաբանական է, եւ ցանկալի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:
Կարծիքներին, որ Հովիկ Աբրահամյանը կարող է պառակտել քառյակը, Վ. Բոստանջյանը բացասական է վերաբերվում. «Քանի որ երկիրը երկար ժամանակ է` բացառապես ինտրիգներով է շարժվում, դրա համար բոլորի մոտ այդպիսի մտայնություն կարող է լինել, կամ էլ հիվանդ երեւակայություն ունեցողների մոտ է դա: Իսկ ընդհանուր առմամբ՝ ցանկացած լավ քայլը ենթադրվում է, որ դա մի խարդանվանք, կամ ոչ ցանկալի պրոցես է: Ես ուզում եմ մտածել, որ դա այդպես չէ»:
ԲՀԿ-ական պատգամավորի համար շատ իմաստազուրկ խոսակցություն է տարածված մեկ այլ տեսակետը, թե Հովիկ Աբրահամյանը կարող է միանալ քառյակին` դարձնելով այն հնգյակ. «Հնգյակ դարձնենք, քառյակ դարձնենք, վեցյակ դարձնենք… Ուրեմն, մտածեք հետեւյալ ձեւով. Մենք ունեք խնդիրներ: Այդ խնդիրները անձերին չեն վերաբերվում, վերաբերվում են մեր երկրին, մեր քաղաքացիներին: Այսինքն, այդ հարցերը պետք է լուծվեն: Հիմա, հինգ հոգով կլուվծեն, վեց հոգով կլուծվեն՝ նշանակություն չունի: Այս ամենը, ինչ-որ տեղ էլ լրագրողական փոքր խաղեր են: Ես կարծում եմ, որ լուրջ մոտեցումները ենթադրում ու պահանջում են, որպեսզի մենք ավելի մտահոգ ձեւով վերաբերվենք այդ հարցերին ու անկախ քանակից (քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, կամ քաղաքացիական շարժման մասնակիցների) բոլորը միանան, ստեղծեն խնդիրների լուծման ավելի մատչելի, մեզ համար ավելի ցանկալի ճանապարհներ»: