Բաժիններ՝

Փրկենք Անահիտի կյանքը

Սիրելի հայրենակիցներ, 39-ամյա Անահիտ Հարությունյանը մեր բոլորիս օգնության կարիքն ունի: Խնդրում ենք Ձեզ՝ անտարբեր չմնալ և ձեռք մեկնել երիտասարդ կնոջը: Հավատացեք, մնացել է ընդամենը 8 օր, որպեսզի Անահիտին կարողանանք շտապ վիրահատության տեղափոխել Սանկտ Պետերբուրգ` Ա. Լ. Պոլենովի անվան նյարդավիրաբուժական գիտահետազոտական ինստիտուտ: Մեր հայրենակից պրոֆեսոր Խաչատրյանը երաշխավորել է վիրահատությամբ փրկել Անահիտի կյանքը: Չարաբաստիկ հիվանդությունը (գլխուղեղի ուռուցք) զարգացել է շատ արագ՝ երկու շաբաթվա ընթացքում:

Անահիտի վիրահատության համար անհրաժեշտ է 10.000 դոլար գումար, որի հնարավորությունն Անահիտի ընտանիքը չունի: Խնդրում ենք բոլորին՝ աջակցել, ձեռք մեկնել երիտասարդ կնոջը, որ միացյալ ուժերով փրկենք նրա կյանքը: Ժամանակը շատ կարճ է, խնդրում ենք օգնել:

Ստորև ներկայացնում ենք հաշվեհամարները.

1570020043700100 ՀՀ դրամ

Կարդացեք նաև

1570020043700101 ԱՄՆ դոլար.

Հաշվեհամարը բացված է AMERIABANK-ում՝ Անահիտի ազգական Թորոսյան Վաչեի անունով:

Անահիտի ամուսնու՝ Էդուարդ Հարությունյանի հեռախոսահամարն է՝ 093 974239:

aNAHIT_BJSHKAKAN

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս