Գալուստ Սահակյանից բացի ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվել են Հրանտ Բագրատյանն ու Ռուբեն Հակոբյանը

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը քիչ առաջ ԱԺ նախագահի թեկնածու առաջադրեց Գալուստ Սահակյանին։ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ ինքնառաջադրվում է, իսկ Ժառանգությունը ներկայացնող Թևան Պողոսյանը առաջադրեց Ռուբեն Հակոբյանի թեկնածությունը։

Տեղեկացնենք նաև, որ ԱԺ փոխանախագահ Էդուարդ Շարմազանովի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ խմբակցությունները համաձայնության չեն եկել մասնակցել հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին, ինչի արդյունքում ՀՀԿ-ն որոշել է այսօր ժամը 18։00-ին արտահերթ նիստ գումարել։ Նիստի ժամանակ պետք է փոխվի ԱԺ հաշվիչ հանձնաժողովի կազմակերպման կարգը՝ այնպես, որ ՀՀԿ-ն ունենա մեծամասնություն և կարողանա միայնակ կազմակերպել ԱԺ նախագահի ընտրություններրը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930