
Քառյակը իշխանություններին ժամանակ է տալիս մինչև աշուն

Քիչ առաջ ավարտվեց շուրջ չորս ժամ տևած ոչ իշխանական քառյակի համատեղ նիստը: Նիստից հետո «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ռուբեն Հակոբյանը տեղեկացրեց, որ նիստում քննարկվել են իշխանություններին ներկայացվելիք պահանջները. քառյակը ձևավորել է 12 կետից բաղկացած պահանջ, որոնք վերաբերում են ՀՀ տնտեսությանն ու քաղաքականությանը:
Ըստ Ռ. Հակոբյանի՝ իրենք իշխանություններին և կառավարությանը ժամանակ են տալիս մինչև աշուն՝ իրականացնելու համար իրենց կողմից ներկայացված պահանջները, որից հետո պարզ կդառնան իրենց կողմից իրականացվելիք քայլերը:
Միասնական հանրահավաքը ևս թողնվել է աշնանը:
168.am-ի հարցին՝ արդյոք քառյակի կողմից իշխանություններին ներկայացվելիք պահանջների շարքում արտաքին քաղաքականության վերաբերյալ դրույթ կա՞, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Ոչ»: