Արամ Սարգսյան. Աստված չանի, որ նման զարգացում լինի

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը պատասխանելով 168.am-ի հարցին՝ եթե գա մի իրավիճակ, որ Հայաստանի իշխանությունը հայտարարի, որ Հայաստանը մտնում է ԵՏՄ` առանց Ղարաբաղի, և երկու երկրների սահմանին մաքսակետերի տեղակայմանն այլընտրանք չկա, ո՞րն է լինելու ձեր կուսակցության արձագանքը, պատասխանեց. «Ես չեմ սիրում եթե-ներով խոսել, մանավանդ որ, չեմ կարծում, որ նման զարգացումն իրական է: Աստված չանի, որ նման զարգացում լինի, բայց եթե հանկարծ նման զարգացում լինի, մենք հանդես կգանք համապատասխան գնահատականով: Դրանից հետո մենք նայելու ենք հասարակության արձագանքին, հետևելու ենք, թե որքանով է հասարակությունն այդ հնարավորությունը դիտում որպես վտանգ սեփական երկրի անկախությանը և ԼՂՀ անվտանգությանը, և եթե հասարակության գոնե 20 տոկոսը դա իրապես զգում է և ըմբոստանում է դրա դեմ, մենք, իհարկե, որոշակի գործընթացներ կնախաձեռնենք: Եվ ոչ միայն մենք, այլ նաև բազմաթիվ այլ կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ, որոնք մտածում են մեր նման և կիսում են մեր հայացքները»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս